Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ԿՈՉ Հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակելու, ինչպես նաև ադրբեջանական կողմից զինվորականների և քաղաքացիական անձանց աճյունները վերադարձնելու ուղղությամբ անհապաղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերը լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեցին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) նկատմամբ: 44-օրյա զինված հակամարտության ընթացքում ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում էին Արցախի խիտ բնակեցված քաղաքային և գյուղական բնակավայրերը՝ օգտագործելով ծանր զինատեսակներ, այդ թվում՝ համազարկային հրթիռային կրակի «Սմերչ» և «Գրադ» համակարգեր, ինչպես նաև մեծաթիվ անօդաչու թռչող սարքեր՝ հարձակումներում ուղղակիորեն թիրախավորելով քաղաքացիական անձանց, […]