Հայաստանի քաղաքացիական հասարակության կոչը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին

Մենք, քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, դատապարտում ենք ադրբեջանական ռեժիմի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) և Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակչության, և արտահայտում ենք մեր մտահոգությունը երեխաների կյանքի, կրթության և անվտանգ միջավայրում ապրելու իրավունքի շարունակական խախտումների կապակցությամբ: Հիմնվելով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) մանդատի վրա, այն է՝ «երաշխավորել բոլոր երեխաների իրավունքներն ամենուր», որում հռչակվում են յուրաքանչյուր երեխայի նկատմամբ կիրառելի […]
Ներկայացվել է բողոք ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վարձկաններ ներգրավելու առնչությամբ
Մեկ տասնյակից ավել քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, այդ թվում՝ ԻՊԱՍ-ը, և անհատ փորձագետներ դիմել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի՝ մարդու իրավունքերի խախտումների և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանը խոչընդոտելու համար որպես միջոց վարձկանների օգտագործման հարցերով աշխատանքային խմբին՝ ներկայացնելով բողոք Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմում ահաբեկիչ վարձկանների ներգրավման առնչությամբ: Բողոք ՄԱԿ-ի մարդու իրավունքների […]
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ակտիվիստների հայտարարությունն` ուղղված ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունները ու անհատները, այս հայտարարությամբ արտահայտում ենք մեր լուրջ հիասթափությունը Արցախում (Լեռնային Ղարաբաղում) բնակվող ժողովրդի նկատմամբ իրականացվող պատերազմական հանցագործությունների և վայրագությունների հանդեպ միջազգային կազմակերպությունների անտարբերության հետ կապված։ 2020 թ․-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է պատերազմ Արցախի հետ՝ արհամարհելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մարտ ամսի կոչը և 2020թ․-ի հունիսի ՄԱԿ-ի հերթական բանաձևը, որը […]
Դիմում.Կանխել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության ռազմական էսկալացիային ուղղված գործողությունները
Հասցեատերեր․ Ջեյմս Ապատուրայ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դեսպինա Աֆենտուլին, ՆԱՏՕ Բրյուսել, Կովկասի պատասխանատու Ռոզարիա Պուգլիսի, Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանությունները Հայաստանում 1949թ. ընդունված Հյուսիսանտլանտյան դաշնագրի հիման վրա ստեղծված Դաշինքինպատակն է երաշխավորել իր անդամների ազատությունն ու անվտանգությունը քաղաքական և ռազմական միջոցներով: Դաշինքը ստեղծվել է հավաքական պաշտպանության, խաղաղության ու […]