Депортация населения Арцаха подпадает под юрисдикцию Международного уголовного суда։ Анна Меликян
Азербайджанское правосудие применяет сфабрикованные дела и пытки не только по
2020 օգոստոսի 24-ի որոշմամբ ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել թիվ ՎԴ/9251/05/19 գործով հայցվոր Աշոտ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը, ում շահերը ներկայացնում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբան Նինա Հակոբյանը:
2019 թվականի նոյեմբերի 5-ին հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ մտավոր սեփականության գործակալության` ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով հայցվորին պատճառված ոչ նյութական և նյութական վնասների համար փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ վարչական ակտ ընդունելու պահանջով: Ներկայացվել է նաև միջնորդություն՝ հայցվորին պետական տուրքի վճարումից ազատելու կամ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ՝ այն հիմնավորմամբ, որ հայցվորները պետք է ազատված լինեն իրավունքի խախտման հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ հայցով պետական տուրք վճարելու պարտականությունից: Ներկայացված միջնորդությունը մերժվել է, իսկ հայցադիմումը՝ վերադարձվել:
25.11.2019թ. հայցը վերստին մուտքագրվել է ՀՀ վարչական դատարան՝ այս անգամ խնդրելով հետաձգել պետական տուրքի վճարումն այն հիմնավորմամբ, որ հայցվորի ֆինանսական դրույթունը էականորեն նվազել է, քանի որ ՀՀ մտավոր սեփականության գործակալության կողմից իրականացված ոչ իրավաչափ վարչարարության պատճառով հայցվորը ստիպված է եղել պաշտպանել իր իրավունքները քաղաքացիական, այնուհետև՝ նաև վարչական դատավարության ընթացակարգերով և այդ ընթացքում գործունեություն չի ծավալել:
Դատարանը որոշմամբ մերժել է հայցադիմումի վարույթ ընդունումը՝ հիմքում դնելով նախապես ներկայացված՝ պետական տուրքից ազատելու կամ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ ներկայացված միջնորդության մերժումը և հայցադիմումը վերադարձնելուց հետո նշված սխալը չուղղելու հանգամանքը՝ ըստ էության ուշադրության չարժանացնելով նոր հանգամանքներով ներկայացված միջնորդությանը, որով Հայցվորին թույլ չի տվել իր գործը քննության առարկա դարձնել Դատարանում և իրացնել իր հիմնարար իրավունքները: Դատարանի կողմից չի հիմնավորվել նաև, թե ինչով է պետական տուրք չվճարելը և նոր միջնորդության ներկայացումը արգելք հանդիսացել ներկայացված նոր միջնորդությունը քննարկելու, հայցը վարույթ ընդունելու և գործը քննելու համար:
2019թ դեկտեմբերի 12-ին «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից որոշում է կայացվել բերված վերաքննիչ բողոքը մերժելու վերաբերյալ:
Կազմակերպության փաստաբանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքում անդրադարձ է կատարվել այս խումբ գործերով առկա իրավակարգավորումներով իրավունքի զարգացման խնդիրներին: Մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարան ներկայացված բողոքում բարձրացվել են հետևյալ հարցերը.
Բողոքում բարձրացվել են նաև հետևյալ խնդիրները.
Азербайджанское правосудие применяет сфабрикованные дела и пытки не только по
«Սա միայն այնտեղ գտնվող 23 և հիմա կեղծ դատարանի առաջ
Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունների անունից ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը հրավիրում է համագործակցության իրավական