ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Դատավորների բարեվարքության ստուգման փուլային գործընթացի առնչությամբ

2018 թվականի հեղափոխության արդյունքում ձևավորված կարևորագույն ակնկալիքներից է  նոր բովանդակության և որակի պետական կառավարման համակարգի կազմավորումը, ինչն անխուսափելիորեն պահանջում է հանրային ծառայողին ներկայացվող չափանիշների վերանայում և վերաիմաստավորում։ Այս հարցը ներկայում արդիական է դատական իշխանության ձևավորման ու կատարելագործման համատեքստում, քանզի վերջինիս նկատմամբ հանրային վստահությունը նախահեղափոխական ժամանակահատվածում, ինչպես և՝ ներկայում, խիստ ցածր է։ Դատարանների կոռումպացվածությունը, քաղաքական էլիտայի […]