ԻՊԱՍ-ը ընդգրկվել է ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդում
2020թ.-ի հուլիսի 1-ին ՀՀ արդարադատության նախարարի որոշման համաձայն՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը ընդգրկվել է «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի» համակարգող խորհրդի կազմում: Աղբյուրը՝ http://moj.am/announcements/view/article/689
Հայտարարություն Դատավորների բարեվարքության ստուգման փուլային գործընթացի առնչությամբ
2018 թվականի հեղափոխության արդյունքում ձևավորված կարևորագույն ակնկալիքներից է նոր բովանդակության և որակի պետական կառավարման համակարգի կազմավորումը, ինչն անխուսափելիորեն պահանջում է հանրային ծառայողին ներկայացվող չափանիշների վերանայում և վերաիմաստավորում։ Այս հարցը ներկայում արդիական է դատական իշխանության ձևավորման ու կատարելագործման համատեքստում, քանզի վերջինիս նկատմամբ հանրային վստահությունը նախահեղափոխական ժամանակահատվածում, ինչպես և՝ ներկայում, խիստ ցածր է։ Դատարանների կոռումպացվածությունը, քաղաքական էլիտայի […]