Նախագահ
Արաքս Մելքոնյան Արաքս Մելքոնյանը 2010թթ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավունքի մագիստրոսի կոչում: 2014թ. ավարտել է Էսսեքսի համալսարանը (Միացյալ Թագավորություն) Մարդու իրավունքների միջազգային իրավունք մասնագիտությամբ, 2015թ. Թուրինի համալսարանը (Իտալիա)՝ միջազգային քրեական արդարադատություն մասնագիտությամբ: Արաքս Մելքոնյանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ թիմին միացել է 2010 թվականից՝ որպես մարդու իրավունքների փորձագետ: Կազմակերպությունում համակարգել է […]
Իրավական փորձագետ
Հասմիկ Հարությունյան Հասմիկ Հարությունյանը աշխատանքի է անցել «Իրավունքների պաշտպանություն առանց սահամանների» ՀԿ-ում 2012 թվականի մարտից՝ զբաղեցնելով իրավաբան-փորձագետի պաշտոնը: 2013 թվականի հունվարից կազմակերպության կազմից ընդգրկվել է ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբում՝ որպես անդամ: Հասմիկ Հարությունյանը 2011 թվականին ավարտել է Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: 2011 թվականի Մարտ- հունիս ամիսներին ուսուցանել է […]
Ծրագրերի համակարգող
Աննա Մելիքյան Աննա Մելիքյանը 2004թ. ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը, իսկ 2009թ.՝ Ժնևի՝ Միջազգային հումանիտար իրավունքի և Մարդու իրավունքերի ակադեմիան: Աննա Մելիքյանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ թիմին միացել է 2020 թվականից՝ որպես ծրագրերի համակարգող: Մինչ այդ Աննան աշխատել է միջազգային կազմակերպություններում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, մասնավորապես՝ Մոլդովայում՝ ԵԱՀԿ առաքելությունում, ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի […]
Իրավաբան
Անահիտ Մկրտչյան Անահիտ Մկրտչյանը ավարտել է Գյումրու ‹‹Պրոգրես›› համալսարանի իրավագիտության ֆակուլտետը 2013թ.-ին: 2014-2016 թթ.-ին դասավանդել է Գյումրու ‹‹Պրոգրես›› համալսարանի Իրավաբանական կլինիկայում: 2015-2017թթ.-ին աշխատել է ‹‹Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ››-ում՝ որպես իրավաբան: 2017թ.-ի հունիսի 1-ից աշխատում է ‹‹Նոր Սերունդ›› Մարդասիրական ՀԿ-ում՝ որպես իրավաբան: 2017թ.-ի մարտի 9-ից ընդգրկվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն […]
Կարծիք «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծի վերաբերյալ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն պատրաստել է Կարծիք 2020թ. Մարտի 29-ին ՀՀ կառավարության կողմից Ազգային Ժողով ներկայացված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Սույն օրինագիծը Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության համատեքստում լուրջ սահմանափակումներ նախատեսող օրենքի փոփոխություններից հերթականն է: Օրենքի նախագծով նախատեսվում են անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան […]
Նռնակը պայթեց դեմքիս մոտ. Սարի թաղի հանցագործները 4 տարի անց անպատիժ են.
Թավշյա հեղափոխությունը մեծ հույսեր առաջացրեց նախորդ իշխանության օրոք իրավունքների զանգվածային խախտումների զոհ դարձած քաղաքացիների մոտ։ Ու չնայած քաղաքական իշխանությունը խոստանում է օրենքի ու իրավունքի գերակայության երկիր կառուցել, բազմաթիվ են այն մարդիկ, որոնք արդարության վերականգնման հույսով մինչ օրս անօգուտ թակում են պետական կառույցների դռները։ Չորս տարի առաջ Սարի թաղում ոստիկանական գործողություններից ծանր վնասվածքներ ստացած Խաչատուր Պետրոսյանը […]
Ադմինիստրատիվ օգնական
Լուսինե Լալայան Լուսինե Լալայանը ավարտել է Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: Լուսինե Լալայանը 2007 թ.-ից մինչև 2012 թ.-ը աշխատել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում, որտեղ զբաղեցրել է ծրագրերի օգնականի, իսկ հետագայում հասարակության հետ կապերի բաժնի մասնագետի պաշտոնը: Որպես մոնիթոր մասնակցել է մարդու իրավունքների պաշտպանության վիճակի բարելավմանն ուղղված մոնիթորինգներին, որոնք իրականացվել են […]
Տեղի է ունեցել ՏՀԶԿ Հակակոռուպցիոն ցանցի վերահսկող հանձնաժողովի նիստը
2020 թվականի մայիսի 28-ին տեղի է ունեցել ՏՀԶԿ Հակակոռուպցիոն ցանցի վերահսկող հանձնաժողովի նիստը՝ հեռավար եղանակով: Նիստին ՀՀ-ից որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ մասնակցել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը: Նիստին ներկայացվել և հաստատվել է ցանցի 2020 թվականի աշխատանքային պլանը: Ներկայացվել են և քննարկվել կոռուպցիայի դեմ պայքարի ինդիկատորներն ու ոլորտները՝ ըստ արդեն իսկ […]
Հայաստանում արդյունավետ վեթինգ իրականացնելու առաջարկություններ․ հայտարարություն
Հաշվի առնելով Հայաստանում 2018 թվականի թավշյա հեղափոխության հանրային կարևորագույն պահանջներից արդարդատության բարեխիղճ և արդյունավետ համակարգ ունենալու մարտահրավերը, ինչպես նաեւ վերջին օրերին, կապված ՀՀ արդարադատության նախարարության եւ վարչապետի դիրքորոշումների հետ՝ դատավորների նախատեսված վեթինգի շուրջ, համարելով, որ այն ամենը, ինչ նախատեսել է արդարադատության նախարարությունը, մեծ ցանկության դեպքում անգամ անհնար է անվանել արդյունավետ և մեր երկրի կարիքները սպասարկող […]
Հայտարարություն Բացառել հաշմանդամության կամ տարիքի հիմքով խտրականությունը COVID-19-ի դեմ պայքարում
COVID-19 համավարակը բարդ մարտահրավեր է բոլոր անձանց և երկրների առողջապահական համակարգերի համար։ Թեև այն կարող է ծանր հետևանքներ առաջացնել անխտիր բոլորի կյանքում, դրա հաղթահարումը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում խոցելի խմբերի համար` առավել մեծ վտանգ ներկայացնելով նրանց բարեկեցությանը, առողջությանը և կյանքին։ Վերջին օրերին Հայաստանում COVID-19-ի արձանագրված դեպքերի թիվը, ներառյալ պետական վերահսկողության ներքո գտնվող հատուկ հաստատություններում, կտրուկ […]
Դատապարտում ենք խորհրդարանում տեղի ունեցած բռնությունները. Հայտարարություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս արտահայտել է հստակ դիրքորոշում, որ բռնությունը մեր կյանքում տեղ չունի: Սակայն այսօր ՀՀ խորհրդարանում պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը մի քանի անգամ ընդհատելուց հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը բռնություն գործադրեց նրա նկատմամբ, որից հետո խորհրդարանի դահլիճում սկսվեց խառը ծեծկռտուք: Խորհրդարանական արժանապատիվ, քաղաքակիրթ մշակույթը դեռ չկայացած, այսպիսով ծանր հարված […]
ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի գործով
2020թ. մայիսի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է զինծառայող Արայիկ Ավետիսյանի սպանությանն առնչվող գործով վճիռը: Դիմումատու Անահիտ Մկրտչյանի որդին՝ 22-ամյա պարտադիր ժամկետային զինծառայող Արայիկ Ավետիսյանը, սպանվել էր 2001թ. հոկտեմբերի 30-ին գումարտակի հրամանատարի աշխատասենյակում գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու հետևանքով: Ըստ պաշտոնական վարկածի՝ Արայիկ Ավետիսյանի հետ մահվան պահին գտնվել են նրա չորս ծառայակիցները և մահացու հրազենային […]