Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Մարդու իրավունքների պաշտպանության առանցքային նշանակությունը ԿՈՎԻԴ-19-ին հակազդելու շրջանակում

2020թ. ապրիլի 21-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը  հայտարարություն է կատարել ԿՈՎԻԴ 19-ին հակազդելու շրջանակում մարդու իրավունքների պաշտպանության առանցքային նշանակության վերաբերյալ։ Սույն փաստաթղթի թարգմանությունը իրականացվել է  Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի կողմից:   Մարդու իրավունքների պաշտպանության առանցքային նշանակությունը ԿՈՎԻԴ 19-ին հակազդելու շրջանակում

Հետազոտություն «ՀՀ-ում արտակարգ դրության համատեքստում անձնական ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը»

2020թ. ապրիլ ամսին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից պատրաստվել է հետազոտություն «ՀՀ-ում արտակարգ դրության համատեքստում անձնական ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը» թեմայով: Հետազոտությունը իրականացվել է ներպետական օրենսդրության և վերաբերելի միջազգային չափանիշների համապատասխան ուսումնասիրությամբ՝ կոնկրետ ոլորտների, դրանց լուծման ուղղությամբ մոտեցումների և համապատասխան առաջարկությունների ներկայացմամբ: Հետազոտություն ՀՀ-ում արտակարգ դրության համատեքստում անձնական ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափություն

Հայտարարություն ՀՀ դատական իշխանությունում և դատաիրավական մարմիններում արդյունավետ վեթինգի ձախողման մարտահրավերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմի ժամանակահատվածում ՀՀ Ազգային Ժողովը 2020թ մարտի 25-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց մի շարք օրենքներ, որոնք նպատակ ունեն ապահովելու դատավորների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների բարեվարքության ստուգման մեխանիզմները: Ելնելով ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունած դատաիրավական համակարգում վեթինգի իրականացումն ապահովող օրենսդրական  փոփոխությունների վերլուծությունից՝ արձանագրում ենք. 1. Գերազանցապես դատական, կառավարման և սոցիալական անարդարությունների դեմ ոտքի […]

Վարչական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Լևոն Բարսեղյանի նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից կիրառված գործողությունները

2020 թ. փետրվարի 17-ին ՀՀ վարչական դատարանը (նախագահությամբ դատավոր էդվարդ Նահապետյանի) վճիռ է կայացրել՝ բավարարելով Լևոն Բարսեղյանի հայցն ընդդեմ ՀՀ Ոստիկանության` ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին: Լևոն Բարսեղյանի շահերը դատարանում ներկայացրել են Հայկուհի Հարությունյանը և Նինա Հակոբյանը: Ոստիկանությանգործողությունները. 2016թ. հուլիսի 17-ին Երևան մեկնելու ճանապարհին Լևոն Բարսեղյանի մեքենան կանգնեցվել է Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցների […]

Ծրագիր «Դատական իշխանության անկախության ապահովումը դատաիրավական բարեփոխումների համատեքստում» և «Քննչական կոմիտեի գործունեության մոնիթորինգ»

2020 թվականի հունվարի 1-ից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը Բաց Հասարակություն Հայաստանյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Դատական իշխանության անկախության ապահովումը  դատաիրավական բարեփոխումների համատեքստում» և «Քննչական կոմիտեի գործունեության մոնիթորինգ» ծրագիրը: Ծրագիրը բաղկացած է լինելու երկու փուլերից՝ Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մոնիթորինգ, Քննչական կոմիտեի գործունեության մոնիթորինգ, Ծրագրի առաջին փուլի իրականացման նպատակն է  ապահովել դատարանների ու դատավորների […]

Հայտարարություն կորոնավիրուսի տարածման համատեքստում ազատատությունից զրկված անձանց բուժման սկզբունքների վերաբերյալ

Եվրոպայի խորհրդի՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն Կորոնավիրուսի համավարակի համատեքստում 2020 թվականի մարտի 20-ին հրապարակել է  սկզբունքների ժողովածու, որոնք վերաբերում են անազատության մեջ գտնվող  անձանց: Սկզբունքներով արձանագրվել է հետևյալը. Կորոնավիրուսի վարակի (COVID-19) համավարակը արտակարգ մարտահրավերներ է առաջացրել բոլոր անդամ պետությունների իշխանությունների համար: Առկա են առանձնահատուկ և հրատապ մարտահրավերներ […]

ԿԱՐԾԻՔ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն գործընկեր կազմակերպությունների և փաստաբանների հետ համատեղ ներկայացրել է Կարծիք ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ: ԿԱՐԾԻՔ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ սահմանադրական օրենքի […]