«Հանրային կառավարման որակի բարելավում. արդյո՞ք նոր Հայաստանը նոր իրականություն է ստեղծում»
2020թ. մարտի 1-ից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Հանրային կառավարման համակարգի բարելավում. արդյո՞ք նոր Հայաստանը նոր իրականություն է ստեղծում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում հանրային կառավարման և վարչական արդարադատության ոլորտների բարեփոխումներին: Նշված ծրագիրը 2019 թվականին ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և «Իրավունքների պաշտպանություն […]
Անկախացումից ի վեր իրականացված դատական և իրավական բարեփոխումների ծրագրերի ազդեցությունը ՀՀ-ում դատական իշխանության անկախության վրա
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը հետազոտություն է գրել, որում Հայաստանի Հանրապետությունում անկախացումից ի վեր իրականացված դատաիրավական ոլորտի բարեփոխումները պայմանականորեն կարելի է բաժանել 3 հիմնական փուլերի․ 1. Բարեփոխումների առաջին փուլը, ինչը սկսվեց 1995թ. Սահմանադրության ընդունմամբ, 2. երկրորդ փուլի սկզբնավորումը պայմանավորվեց 2005թ. Սահմանադրական փոփոխություններով, որի շրջանակներում իրականացվեցին երկու ծրագրեր՝ 2009-2011թթ․ և 2012-2016թթ․դատական […]
Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման որակավորման քննությունների դիտարկում
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից 2019թ. հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին իրականացվել է դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման արտահերթ քննությունների դիտորդություն: Իրականացված դիտորդության հիման վրա կազմակերպության կողմից պատրաստվել է հաշվետվություն՝ «Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման որակավորման քննությունների դիտարկում» թեմայով: Կազմակերպության կողմից քննությունների դիտարկման արդյունքում վեր են հանվել որակավորման գրավոր և բանավոր փուլերի ընթացքում արձանագրված խնդիրները: Արձանագրված դիտարկումների առնչությամբ […]
Ուսումնասիրություն ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի առանձին դրույթների վերաբերյալ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն պատրաստել է ուսումնասիրություն ՀՀ կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի առանձին դրույթների վերաբերյալ:Նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ ազգային ժողովի կողմից: Ուսումնասիրությունը ուղղված է Նախագծով առաջարկվող որոշ կարգավորումների ուսումնասիրությանն ու դրանց բարելավման ուղղությամբ առաջարկությունների ներկայացմանը: Ուսումնասիրություն ՀՀ […]