Փոփոխությունները պետք է լինեն արմատական, համակարգային և հրատապ

Վերլուծելով հետհեղափոխական գրեթե երկու տարին` պարտավոր ենք արձանագրել հետեւյալը: 2018թ․ հեղափոխության շարժիչ ուժն արդարության և արժանապատվության, ժողովրդի իշխանության վերականգման ցանկությունն էր, որը բխում էր սոցիալական արդարության համակարգային և համատարած բացակայությունից: Ընտրական իրավունքի խեղաթյուրման, հանրային շահի քողի տակ սեփականության իրավունքի ոտնահարման, խոշտանգումներից ու ոստիկանական կամայականություններից զերծ մնալու ու կրթական իրավունքների զանգվածային ոտնահարումների պայմաններում արդարադատությունը հասանելի չէր […]