Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Տեղեկատվություն 2016-2019թթ. ընթացքում ԻՊԱՍ կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի վերաբերյալ

2016-2019թթ. ընթացքում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից ստացված դրամաշնորհներից ՀՀ պետական բյուջե է վճարվել 29,350,425.00 ՀՀ դրամ հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ, այդ թվում՝ 27,113,442.00 ՀՀ դրամ եկամտային հարկ, 1,928,983.00 ՀՀ դրամ պարտադիր սոցիալական վճար, 308,000.00 ՀՀ դրամ դրոշմանիշային վճար: 2016թ.-ին ոչ ռեզիդենտ կազմակերպության հետ կնքված պայմանագրի հիման վրա պետությանն է վճարել  901,196.80 ՀՀ դրամ շահութահարկ, որը նվազեցվել է ոչ ռեզիդենտ կազմակերպությանը վճարված եկամտից:

Կազմակերպությունը 2016-2017թթ. ընթացքում ունեցել է 6, իսկ 2018-2019թթ. ընթացքում՝ 7 աշխատակից:2016թ.-2017թթ. ընթացքում կազմակերպությանը քաղաքացիաիրավական պայմանագրային հիմունքներով մասնագիտական ծառայություններ են մատուցել 15 անձինք, 2018թ.-ին՝ 6, իսկ 2019թ.-ին՝ 12 անձինք:

Կազմակերպության կողմից ստացված դրամաշնորհների մասին տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ  այստեղ: Միաժամանակ, նշենք, որ 2018թ. հուլիս ամսից կազմակերպությունը կառավարում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի բյուջեն՝ հաշվի առնելով, որ Կազմակերպության ներկայացուցիչն է հանդիսանում խմբի նախագահը:

INTERESTING POSTS

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն