ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության և քրեական արդարադատության ոլորտների բարեփոխումներով հետաքրքրված և հետազոտություն իրականացնելու փորձ ունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետության դատաիրավական բարեփոխումների ոլորտում հետազոտություններ իրականացնելու և Կազմակերպության մոնիթորինգային գործունեությանը աջակցելու համար:
Թեկնածուից պահանջվում է ունենալ գիտելիքներ քրեական արդարադատության ոլորտում մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին ուղղված` Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների վերաբերյալ, Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական համակարգի, մարդու իրավունքների և քրեական արդարադատության ոլորտների խնդիրների ու կարիքների վերաբերյալ, ծանոթ լինել մարդու իրավունքների և դատաիրավական համակարգին առնչվող ռազմավարություններին, օրենսդրությանը և քաղաքականության բարեփոխումների ծրագրերին: Թեկնածուն պետք է օժտված լինի վերլուծական և հետազոտական, հարցազրույցներ վարելու և տվյալներ հավաքագրելու հմտություններով, գրավոր և բանավոր հաղորդակցման կարողություններով:
Ծրագրի մասնագետ – հետազոտողի հիմնական պարտականություններն են.
Ոլորտին առնչվող հետազոտությունների իրականացում, ոլորտին առնչվող անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում տարբեր աղբյուրներից, հավաքված տեղեկատվության վերլուծություն և ամփոփում, վերլուծական նյութերի պատրաստում և առաջարկությունների մշակում:
Թեկնածուին ներկաայցվող հիմնական պահանջներն են
Հետաքրքվող և վերոգրյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը և հետաքրքրության նամակը info@prwb.am հասցեին մինչև 2020 թ. մարտի 27-ը՝ էլեկտրոնային նամակի թեմայում նշելով Ծրագրի մասնագետ-հետազոտող վերնագիրը: Ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
2025թ․ հունիսի 24-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով
Կարևոր է, թե ինչպես են իրավասու մարմինները դատավորի անկախության՝ օրենսդրությամբ
Տուրքերի բարձրացումը նպաստել է դատարանների ծանրաբեռնվածության թուլացմանը, հավաստիացնում են Արդարադատության