
Հայտարարություն
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգությունն
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական և կառավարման ոլորտների բարեփոխումներով հետաքրքրված և ծրագրերի համակարգման փորձ ունեցող անձի՝ Կազմակերպության ծրագրերն ու գործունեությունը համակարգելու նպատակով:
Թեկնածուն պետք է ունենա գիտելիքներ մարդու իրավունքների և հիմնարար ազատություններին ուղղված Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների վերաբերյալ և Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, դատաիրավական ու կառավարման համակարգի խնդիրների ու կարիքների վերաբերյալ, ծանոթ լինի մարդու իրավունքների և դատաիրավական ու կառավարման համակարգին առնչվող ռազմավարություններին, օրենսդրությանը և քաղաքականության բարեփոխումների ծրագրերին: Թեկնածուն պետք է ունենա վերլուծական հմտություններ, գրավոր և բանավոր հաղորդակցման կարողություններ, կազմակերպչական և բանակցային հմտություններ:
Ծրագրերի համակարգողի հիմնական պարտականություններն են.
Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
Ինչպես դիմել
Հետաքրքվող և վերոգրյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը և հետաքրքրության նամակը info@prwb.am հասցեին մինչև 2020 թ. փետրվարի 7-ը՝ էլեկտրոնային նամակի թեմայում նշելով Ծրագրերի համակարգող վերնագիրը:
Ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգությունն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի թիմը նոյեմբերի 28–29-ը մասնակցեց Երևանում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ

Արցախից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության թեման՝ միջազգային հարթակներում Նոյեմբերի