Տեղեկատվություն 2016-2019թթ. ընթացքում ԻՊԱՍ կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի վերաբերյալ
2016-2019թթ. ընթացքում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից ստացված դրամաշնորհներից ՀՀ պետական բյուջե է վճարվել 29,350,425.00 ՀՀ դրամ հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ, այդ թվում՝ 27,113,442.00 ՀՀ դրամ եկամտային հարկ, 1,928,983.00 ՀՀ դրամ պարտադիր սոցիալական վճար, 308,000.00 ՀՀ դրամ դրոշմանիշային վճար: 2016թ.-ին ոչ ռեզիդենտ կազմակերպության հետ կնքված պայմանագրի հիման վրա պետությանն է վճարել […]
Աշխատանքի հայտարարություն: Ծրագրի մասնագետ–հետազոտող
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության և քրեական արդարադատության ոլորտների բարեփոխումներով հետաքրքրված և հետազոտություն իրականացնելու փորձ ունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետության դատաիրավական բարեփոխումների ոլորտում հետազոտություններ իրականացնելու և Կազմակերպության մոնիթորինգային գործունեությանը աջակցելու համար: Թեկնածուից պահանջվում է ունենալ գիտելիքներ քրեական արդարադատության ոլորտում մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին ուղղված` Հայաստանի Հանրապետության միջազգային […]
Աշխատանքի հայտարարություն. Ծրագրերի համակարգող
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական և կառավարման ոլորտների բարեփոխումներով հետաքրքրված և ծրագրերի համակարգման փորձ ունեցող անձի՝ Կազմակերպության ծրագրերն ու գործունեությունը համակարգելու նպատակով: Թեկնածուն պետք է ունենա գիտելիքներ մարդու իրավունքների և հիմնարար ազատություններին ուղղված Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների վերաբերյալ և Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, դատաիրավական […]
Քննարկում. «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների»
2019թ. դեկտեմբերի 9-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը, որպես բանախոս, մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» խորագրով քննարկմանը (5:57:52): Պանելային քննարկման ժամանակ բարձրացվել են տեղեկատվական ազատության հետ կապված առկա հիմնական խնդիրները, տեղեկատվության հասանելիությանն առնչվող հարցերը, արտահայտման ազատության և լրագրողների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների իրավունքների ոտնահարումներին առնչվող գործերի […]