Դատարանի կողմից քննվող գործերի շրջանակներում կալանքի և տնային կալանքի կիրառման պրակտիկայի ամփոփում
2025 թ. հուլիսի 17-ին կազմակերպել ենք քննարկում՝ «ՀՀ Երևան քաղաքի
2019 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովի քվեարկության արդյունքներով «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, իսկ այնուհետև՝ նոյեմբերի 26-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների բաց քվեարկության արդյունքներով ընտրվել է հանձնաժողովի նախագահ:
2019 թվականի դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ Ընդհանուր ժողովի արտահերթ նիստ: Որպես օրակարգի առանցքային հարց քննարկվել է օրենքի ուժով Հայկուհի Հարությունյանի լիազորությունները դադարեցված համարելու հիմքով կազմակերպության ղեկավար մարմնի փոփոխության հարցը:
Ժողովի որոշմամբ Կազմակերպության նախագահի պաշտոնում ընտրվել է կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Արաքս Մելքոնյանը:
Արաքս Մելքոնյանի կենսագրությունը
Արաքս Մելքոնյանը 2010թթ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավունքի մագիստրոսի կոչում: 2014թ. ավարտել է Էսսեքսի համալսարանը (Միացյալ Թագավորություն) Մարդու իրավունքների միջազգային իրավունք մասնագիտությամբ, 2015թ. Թուրինի համալսարանը (Իտալիա)՝ միջազգային քրեական արդարադատություն մասնագիտությամբ:
Արաքս Մելքոնյանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ թիմին միացել է 2010 թվականից՝ որպես մարդու իրավունքների փորձագետ: Կազմակերպությունում համակարգել է մարդու իրավունքների մոնիթորինգի ծրագրերը և ռազմավարական դատավարությունների վարումը ինչպես ներպետական դատարաններում, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, իրականացրել է հետազոտություններ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ:
Իր գործունեության ընթացքում Արաքսը համագործակցել է ազգային և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ մարդու իրավունքներին առնչվող մի շարք ծրագրերում, այդ թվում՝ քրեական արդարադատության, զինված ուժերում մարդու իրավունքների, խոշտանգումների դեմ պայքարի, մարդու իրավունքների և թմրամիջոցների քաղաքականության վերաբերյալ և այլ ծրագրերում:
Արաքս Մելքոնյանը 2012թ.-ից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:
2025 թ. հուլիսի 17-ին կազմակերպել ենք քննարկում՝ «ՀՀ Երևան քաղաքի
ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2025 թվականի հուլիսի 7-ից
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն