ԻՊԱՍ-ը դիտորդի կարգավիճակով մասնակցել է դատավորների թեկնածուների որակավորման գրավոր քննություններին
2019 թվականի հոկտեմբերի 25-ին և 26-ին տեղի են ունեցել դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացման բաժինների համալրման նպատակով որակավորման գրավոր քննությունները:
Հիմք ընդունելով ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 102-րդ հոդվածը, առ այն, որ որակավորման գրավոր քննությանը և հարցազրույցին, բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամների միջև հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկմանը, կարող են ներկա լինել և դրանց ընթացքին հետևել իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների մինչև երեք ներկայացուցիչ՝ ըստ դիմումների ներկայացման ժամանակագրական առաջնահերթության, յուրաքանչյուր հասարակական կազմակերպությունից՝ մեկ ներկայացուցիչ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն դիտորդի կարգավիճակով մասնակցել է որակավորման գրավոր քննություններին ու քննությունների արդյունքների ամփոփմանը:
ԻՊԱՍ-ի անունից քննություններին որպես դիտորդ մասնակցել է իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը:
Գրավոր քննություններից հետո նախատեսվում է որակավորման քննությունների երկրորդ՝ բանավոր փուլը:
Կազմակերպությունը որպես դիտորդ մասնակցություն կունենա նաև բանավոր հարցազրույցների փուլին, ինչից հետո հանդես կգա իրականացված որակավորման քննությունների գրավոր և բանավոր փուլերի վերաբերյալ զեկույց-հաշվետվությամբ:

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգությունն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի թիմը նոյեմբերի 28–29-ը մասնակցեց Երևանում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ

Արցախից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության թեման՝ միջազգային հարթակներում Նոյեմբերի