Դատաիրավական բարեփոխումների համակարգող խորհրդում հ/կ ներկայացուցիչներ ներգրավելու մրցույթի արդյուքները
Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի համակարգող խորհրդի՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ անդամներին ընտրելու նպատակով կազմակերպված մրցույթում հաղթող են ճանաչվել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» և «Բաց հասարակության հիմնադրամներ» հասարակական կազմակերպությունները: Որպես ընտրության չափանիշ հիմք է ընդունվել նշված կազմակերպությունների՝ մարդու իրավունքների պաշտպանության կամ դատական իշխանության […]
Հերթական բռնության դեպքը ոստիկանությունում
2019 թ. հոկտեմբերի 4-ի կեսգիշերին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»՝ այդ ժամանակ գործող ՀԿ նախագահ, փաստաբան Հայկուհի Հարությունյանը ահազանգ է ստացել այն մասին, որ թվով 5 անձինք (Խ. Ս, Ա. Ս., Ս. Ս., Ս. Լ) հարկադրաբար տեղափոխվել են ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժին: Հ. Հարությունյանը ժամանել է ոստիկանության բաժանմունք, որտեղ պարզ է դարձել, որ […]
Վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորված անձի տեսակցությունների եվ արտաքին աշխարհի հետ կապի արգելքի իրավաչափության հարցը Եվրոպական դատարանի որոշումների համատեքստում
Սույն ուսումնասիրությունը իրականացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից: Կազմակերպությունը փաստաթղթի շրջանակներում ներկայացրել է իր դիտարկումները վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորված անձի տեսակցությունների և արտաքին աշխարհի հետ կապի արգելքի իրավաչափության հարցի վերաբերյալ՝ եվրոպական դատարանի որոշումների և ՀՀ ներպետական օրենսդրության և պրակտիկայի տեսանկյունից: Անդրադարձ է կատարվել 2016թ.-ից ի վեր և մասնավորապես վերջին շրջանում հասարակական հնչեղություն […]
ԻՊԱՍ-ը դիտորդի կարգավիճակով մասնակցել է դատավորների թեկնածուների որակավորման գրավոր քննություններին
2019 թվականի հոկտեմբերի 25-ին և 26-ին տեղի են ունեցել դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացման բաժինների համալրման նպատակով որակավորման գրավոր քննությունները: Հիմք ընդունելով ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 102-րդ հոդվածը, առ այն, որ որակավորման գրավոր քննությանը և հարցազրույցին, բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամների միջև հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկմանը, կարող են ներկա լինել և դրանց […]
ԻՊԱՍ նախագահի ընտրություն
2019 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովի քվեարկության արդյունքներով «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, իսկ այնուհետև՝ նոյեմբերի 26-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների բաց քվեարկության արդյունքներով ընտրվել է հանձնաժողովի նախագահ: 2019 թվականի դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ Ընդհանուր ժողովի արտահերթ նիստ: Որպես […]