ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից նախագծերի փաթեթների վերաբերյալ
2025թ․ մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ Ազգային
2019թ. հոկտեմբերի 3-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել Հայաստանի դեմ Գուրգեն Նիկոլյանի գործով։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է Դիմումատուի՝ արդար դատաքննության իրավունքի, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի խախտումներ: Արձանագրված խախտումների համար ՄԻԵԴ-ը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է Դիմումատուին վճարել 7800 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Այսպես, Դիմումատուի գործով «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական» կազմակերպությունը դեռևս 2014 թվականի նոյեմբերի 13-ին բողոք էր ներկայացրել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ բարձրացնելով Կոնվենցիայով պաշտպանվող 6-րդ (արդար դատաքննության իրավունք), 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) և 13-րդ (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածների խախտման հարցը:
Դիմումատուն անգործունակ էր ճանաչվել 2013 թվականին սկսված դատավարությունից հետո: Անգործունակության ճանաչման գործը նախաձեռնել էին նրա կինն ու որդին, այն բանից հետո, երբ նա ապահարզանի և կնոջը բնակարանից վտարելու վերաբերյալ հայց է ներկայացրել:
Ներպետական դատական քննության ընթացքում դիմումատուն պատշաճ իրավական պաշտպանության հնարավորություն չի ստացել, իսկ այնուհետև ճանաչվելով անժամկետ անգործունակ` զրկվել է իր անձնական կյանքն իր հայեցողությամբ տնօրինելու իրավունքից:
Դիմումատուն դիմել է իրավասու մարմիններին` իր վերաբերյալ կայացված անգործունակության որոշումը վերանայելու խնդրանքով, սակայն մերժվել է: Մերժումը հիմնավորվել է նրանով, որ ՀՀ օրենսդրությամբ նման մեխանիզմ սահամանված չէ, և միայն խնամակալն է իրավասու նման հարց բարձրացնել: Ընդ որում, չնայած անգործունակ ճանաչելու վերաբերյալ դատարանի որոշման առկայությանը` Դիմումատուն մոտ վեց ամիս խնամակալ չի ունեցել: Այնուհետև, Դիմումատուի խնամակալ է նշանակվել նրա որդին՝ չնայած նրանց միջև առկա կոնֆլիկտային տարաձայնություններին:
Կազմակերպության կողմից վիճարկվել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից քաղաքացուն անգործունակ ճանաչելու որոշումը և այն բողոքարկել վերաքննության կարգով, այնուհետև Վճռաբեկ դատարան: Ներպետական մակարդակում արդյունքի չհասնելով՝ բողոք է ներկայացվել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:
2025թ․ մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ Ազգային
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2022 թվականի երկրորդ կիսամյակի,
Սույն հետազոտությունն ամփոփում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2023 թվականի
2025 թ. մայիսի 15-ին կազմակերպել ենք քննարկում՝ «ՀՀ հակակոռուպցիոն դատարանի