ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից նախագծերի փաթեթների վերաբերյալ
2025թ․ մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ Ազգային
2019թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի կողմից բերված թիվ ՎԴ/0434/05/19 և ՎԴ/1203/05/19 վարչական գործերով բերված հայցադիմումները բավարարել:
Վարչական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկների` ՀՀ պաշտոնատար անձանց 2017 թվականի ապրիլի 2-ի գործողությունները:
Մասնավորապես, որոշմամբ վարչական դատարանը արձանագրել է, որ վարչական մարմնի գործողությունների արդյունքում սահմանափակվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի թիվ ՔՀ-66-Ն հրամանով սահմանված դիտորդների խմբի անդամի լիազորությունները:
Այսպես, 2017թ. ապրիլի 2-ին, «Նուբարաշեն» և «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներում խոչընդոտել են «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ աշխատակից Արման Սահակյանի և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ աշխատակից Հասմիկ Հարությունյանին՝ կատարելու իրենց դիտորդական աշխատանքը՝ որպես ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներ։ Որպես խոչընդոտման հիմնավորում ներկայացվել է այն պատճառաբանությունը, որ ՔԿՀ-ների ռեժիմային գոտի մտնելու համար դիտորդները պետք է անցնեին ընտրական տեղամասով, իսկ ընտրատեղամասը գտնվում է հավաքակայանում, ռեժիմային գոտի տանող ճանապարհն անցնում է ընտրական տեղամասի միջով, ուստի ռեժիմային գոտի չեն կարող մտնել։
2017թ.-ի ապրիլի 3-ին քրեական գործ հարուցելու վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Հատուկ քննչական ծառայություն, այն հիմքով որ ՔԿՀ-ներում դիտորդություն իրականացնող խմբի անդամներ Արման Սահակյանին և Հասմիկ Հարությունյանին արգելել են մուտք գործել «Նուբարաշեն» և «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ: ՀՔԾ-ն սակայն որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործը հարուցելը մերժելու մասին: Այնուհետև, որոշումը բողոքարկվել է վերադասության և դատական կարգով: Դիմողների բողոքները այս մասով որևէ արդյունք չեն տվել:
2019 թվականի հունվարի 24-ին Հ. Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ վերոնշյալ ՔԿՀ-ների պաշտոնատար անձանց գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով:
Դատարանը, բավարարելով հայցը, նշել է, որ համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամի թիվ 22 վկայականի` Հասմիկ Հարությունյանը հանդիսանում է հասարակական դիտորդական խմբի անդամ, որն էլ համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 18.11.2005 թվականի թիվ ՔՀ-66-Ն հրամանի կարող է ցանկացած օր (այդ թվում` ոչ աշխատանքային օր) այցելել քրեակատարողական հիմնարկ նշված հրամանով սահմանված դիտորդների խմբի անդամի լիազորությունները իրականացնելու նպատակով, սակայն աշխատակցի վերը նշված պատճառաբանության արդյունքում դատարանը գտնում է, որ խմբի անդամները հնարավորություն չեն ունեցել իրականացնելու հրամանով իրենց վերապահված գործառույթները, հետևաբար վերոգրյալը հավաստում է այն հանգամանքը, որ վարչական մարմնի գործողություններն եղել են ոչ իրավաչափ։
2025թ․ մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ Ազգային
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2022 թվականի երկրորդ կիսամյակի,
Սույն հետազոտությունն ամփոփում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2023 թվականի
2025 թ. մայիսի 15-ին կազմակերպել ենք քննարկում՝ «ՀՀ հակակոռուպցիոն դատարանի