ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից նախագծերի փաթեթների վերաբերյալ
2025թ․ մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ Ազգային
Սույն հետազոտությունն իրականացվել է 2017թ.-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ «Բաց հասարակության հիմնադրամներ»-Հայաստան և «Ժողովրդավարության ազգային հիմնադրամ» կազմակերպությունների աջակցությամբ:
Հետազոտության նպատակն է ուսումնասիրել և վեր հանել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում 2016 թվականի հուլիսի 17-30-ը քաղաքացիների մասնակցությամբ հավաքների ընթացքում կատարված ենթադրյալ հանցագործությունների առնչությամբ հարուցված քրեական գործերի շրջանակներում կալանավորումը՝ որպես խափանման միջոցի կիրառման պրակտիկայի խնդիրները:
Հետազոտության շրջանակներում կատարվել է վարույթն իրականացնող մարմինների միջնորդությունների, առաջին ատյանի դատարանների որոշումների, ինչպես նաև դրանց դեմ բերված վերաքննիչ, նաև վճռաբեկ բողոքների ու համապատասխանաբար վերաքննիչ ու վճռաբեկ դատարանների որոշումների՝ մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխանության ուսումնասիրություն:
Ուսումնասիրության են ենթարկվել նաև նախաքննության ընթացքում մեղադրյալների նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարացնելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները և դատարանների որոշումները: Այն չի ներառել դատական քննության ընթացքում ամբաստանյալներին անազատության մեջ պահվելու հետ կապված խնդիրները:
Տվյալ ուսումնասիրության կարևորությունը պայմանավորված է մեղադրյալներին մեղսագրվող հանցագործությունների բնույթով, ինչպիսիք են զանգվածային անկարգություններ կազմակերպելը կամ դրան մասնակցելը և իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն գործադրելը, ինչպես նաև այն հանգամանքներով, որոնք նախորդել են անձանց կողմից ենթադրյալ հանցագործությունների իրականացմանը: Այս առնչությամբ կարևորվում է նաև որպես մեղադրյալ ներգրավված անձանց իրավունքների սահմանափակման իրավաչափության նկատմամբ հասարակական վերահսկողության անհրաժեշտությունը:
Հետազոտությունը բաղկացած է երկու բաժիններից, որոնք անդրադառնում են՝
Հետազոտությունն ամփոփվում է արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններով:
2025թ․ մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ Ազգային
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2022 թվականի երկրորդ կիսամյակի,
Սույն հետազոտությունն ամփոփում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2023 թվականի
2025 թ. մայիսի 15-ին կազմակերպել ենք քննարկում՝ «ՀՀ հակակոռուպցիոն դատարանի