ՀՀ Արդարադատության նախարարության և Դատական դեպարտամենտի պատասխանը ԻՊԱՍ-ի կողմից ներկայացված դիտարկումներին
2019 թ. սեպտեմբերի 17-ին և 2019թ. հուլիսի 27-ին ստացված գրություններով՝ ՀՀ Արդարադատության նախարարությունը և դատական դեպարտամենտը պատասխանել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից «Դատավորների թեկանածուների ցուցակի քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացմամբ բաժինների արտահերթ համալրման նպատակով անցկացված որակավորման քննությունների դիտարկման վերաբերյալ» կազմված զեկույց-հաշվետվությանը:
ՀՀ արդարադատության նախարարությունը ի պատասխան՝ հայտնել է, որ նախարարությունում շարունակվում են դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակման աշխատանքները, որոնց շրջանակներում քննարկման առարկա կդառնա նաև կազմակերպության զեկույց-հաշվետվությունում տեղ գտած՝ դատավորների թեկնածուների համալրման նպատակով անցկացված որոկավորման քննությունների ընթացքում ի հայտ եկած օրենսդրական բացերը, մասնավորապես գրավոր քննության արդունքում բարձր միավորներ հավաքած թեկնածուների հարցազրույցի անցկացման համակարգի վերանայման անհրաժեշտությունը:
Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից ստացվել է պատասխան, որ զեկույց-հաշվետվությունը քննարկվել է Բարձրագույն դատական խորհրդում և ընդունվել է ի գիտություն:
Հարկ է նշել, որ դատական դեպարտամենտը պատասխանել է նաև առանձին գրությամբ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված գրությանը:
Հիշեցնենք, որ կազմակերպության կողմից 2019թ. ապրիլ և մայիս ամիսներին իրականացվել է դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման արտահերթ քննությունների դիտորդություն:
Կազմակերպության կողմից քննությունների գրավոր և բանավոր փուլերի դիտարկման արդյունքում վեր են հանվել որակավորման գրավոր և բանավոր փուլերի բացթողումները, սահմանված կարգից շեղումներն ու վերջնական ցուցակի հաստատման հետ կապված այլ խնդիրներ:
Արձանագրված դիտարկումների առնչությամբ կազմակերպության կողմից ներկայացվել են նաև կոնկրետ առաջարկություններ:
Ինչպես նաև կազմակերպությունը իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու և իր մասնակությունը ունենալու նախաձեռնվող օրենսդրական փոփոխություններին:
ՀՀ Արդարադատության նախարարություն պատասխան
ՀՀ Դատական դեպարտամենտ պատասխան

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, ՄԱԿ-ի

ԻՊԱՍ ծրագրերի համակարգող, իրավական փորձագետ Աննա Մելիքյանը մասնակցել է փետրվարի

Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի