Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

«Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի» նախագծի վերաբերյալ հանրային քննարկում

2019թ. հուլիսի 10-ին ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի» Կառավարության որոշման նախագծի հանրային քննարկումը: Այն կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից: Քննարկմանը մասնակցել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել գործընկեր հասարակական կազմակերպություններին ակտիվ մասնակցության համար՝ ընդգծելով, […]

«ՀՔԾ-ից խոշտանգման քննության լիազորության փոխանցումը Քննչական կոմիտեին» թեմայով քննարկում

2019թ. հուլիսի 8-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել «ՀՔԾ-ից խոշտանգման քննության լիազորության փոխանցումը Քննչական կոմիտեին» թեմայով քննարկումը, որի ընթացքում քննարկվել է  Կառավարության հակակոռուպցիոն ծրագրի նախագծով նախատեսվող  փոփոխությանը՝ խոշտանգումների քննության գործառույթը Հատուկ քննչական ծառայությունից Քննչական կոմիտեին փոխանցելու վերաբերյալ: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Հայկուհի Հարությունյանը դեմ է ներկայացված նախագծով սահմանված փոփոխություններին. «Ներկայացված նախագիծն արդեն […]

«Սահմանադրական փոփոխությունների հարցը իշխանությունների օրակարգում» քննարկում

2019թ. հուլիսի 4-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Սահմանադրական փոփոխությունների հարցը իշխանությունների օրակարգում» թեմայով քննարկումը: Քննարկման բանախոս էր նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը: Քննարկումը միտված էր հասկանալու, թե գործող իշխանությունների կողմից ինչու են ուշանում կամ դանդաղում Սահմանադրական փոփոխություններին ուղղված քայլերը: Անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից Սահմանադրական փոփոխությունների կամ բարեփոխումներին ուղղված քայլերի ուշացմանը՝ Հ. Հարությունյանը […]