ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
2019թ. հունիսի 20-ին կայացված որոշմամբ ՀՀ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գևորգ Սոսյանի, թիվ ՎԴ/1233/05/19 վարչական գործով «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից ներկայացված հայցադիմումը մասնակիորեն բավարարելու որոշում է կայացրել:
Կազմակերպությունը 2019թ. փետրվարի 22-ին ՀՀ արդարադատության նախարարության դեմ հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ տեղեկություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից 2019 թվականի հունվարի 10-ին հարցում է ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար, ինչպես նաև ներման հարցերի քննարկման խորհրդատվական հանձնաժողովի նախագահ Արտակ Զեյնալյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ ներման խնդրագիր ներկայացրած անձանց վերաբերյալ:
2019 թվականի հունվարի 24-ին ստացված պատասխան գրությամբ Արդարադատության նախարարությունը նշված հարցմանը տվել է պատասխան միայն առաջին կետի մասով, այն էլ՝ մասամբ: Մնացած հարցերի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելը մերժվել է՝ հիմնավորելով, որ «Անձնական տվյալների պաշտպանության», ինչպես նաև «Ներման մասին» ՀՀ օրենքների համաձայն՝ Արդարադատության նախարարությունը ներման խնդրագիր ներկայացրած անձանց տվյալները տրամադրելու իրավասություն չունի, իսկ Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը և արտահայտված դիրքորոշումները հրապարակման ենթակա չեն՝ համաձայն «Ներման հարցերի քննարկման կարգը խորհրդակցական հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի N 782-Ն որոշման համաձայն:
Սույն գործի վճռով ՀՀ վարչական դատարանը գտել է, որ պատասխանողը գործել է ոչ իրավաչափ՝ խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված անձի՝ իր փնտրած տեղեկությունը ստանալու իրավունքը, քանի որ նշված մասով առկա չէ հայցվող տեղեկատվության տրամադրումը մերժելու որևէ իրավաչափ հիմք:
Դատարանը գտել է նաև, որ Կազմակերպության հայցը ենթակա է մասնակի բավարարման՝ պարտավորեցրել է Արդարադատության նախարարությանը կազմակերպությանը տրամադրել հարցման 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով հայցվող տեղեկությունը՝ առանց անձանց ինքնությունները նույնականացնելու:
Անդրադառնալով Արդարադատության նախարարության կողմից հարցման՝ անձնական կյանքի գաղտնիությունը խախտող մասը մերժելուն, Դատարանը գտել է, որ պատասխանող կողմը գործել է սահմանված նորմերի պահանջներին համապատասխան:
Դատարանի գնահատմամբ Կազմակերպությունը Նախարարությունից պահանջել է նաև անձնական տվյալների կոնկրետ սուբյեկտների` ներման խնդրագրեր ներկայացնելու և դրանց գործընթացին վերաբերող տեղեկություններ, որոնք հանդիսանում են անձնական այնպիսի տվյալներ (անձնական կյանքի գաղտնիություն), որոնք պաշտպանության են ենթակա սահմանադրական նորմի և օրենքի ուժով ու չեն կարող փոխանցվել այլ` երրորդ անձանց: Դատարանը նշել է, որ Այս մասով մերժելով հայցվորի կողմից հայցված տեղեկատվության տրամադրումը, ԱՆ-ն գործել է նշված նորմերի պահանջներին ամբողջությամբ համապատասխան, ինչից հետևում է, որ այդ մասով պատասխանողի գործողությունները եղել են իրավաչափ:
post
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
2025թ․ հունիսի 24-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով
Կարևոր է, թե ինչպես են իրավասու մարմինները դատավորի անկախության՝ օրենսդրությամբ
Տուրքերի բարձրացումը նպաստել է դատարանների ծանրաբեռնվածության թուլացմանը, հավաստիացնում են Արդարադատության