ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը ներկայացնում է Դատական խորհուրդների ձևավորման կարգի և կազմի վերաբերյալ միջազգային ստանդարտները:
Դատական իշխանության անկախությունը իրավունքի գերակայության կենտրոնական ասպեկտներից է, քանզի անկախության բացակայության պայմաններում դատարանների կողմից օրենքի կիրառումը դառնում է ոչ օբյեկտիվ և կամայական: Նման իրավիճակներից խուսափելու և հնարավոր դրսևորումները կանխելու համար ժամանակակից ժողովրդավարական համակարգերը ստեղծել են անկախության ապահովման մեխանիզմներ, որոնցից կենտրոնական են համարվում դատական իշխանության ինքնակառավարման մարմինները, մասնավորապես՝ դատական խորհուրդները:
Ներկայումս տարբեր երկրներում գոյություն ունեն դատական խորհուրների տարբեր մոդելներ, որոնք կրում են «դատական իշխանության բարձրագույն խորհուրդ», «արդարադատության խորհուրդ» կամ այլ անվանումը: Անկախ անվան տարբերությունից՝ բոլոր մարմինների նպատակն է դատավորների անկախության և դատարանների ինքնուրույնության ապահովումը: Այս նպատակի իրագործման համար կարևորվում է խորհրդի ձևավորման կարգը, կազմը, գործառությների շրջանակը և այլն:
Եվրոպական մակարդակում խորհուրդների կազմի ու ձևավորման վերաբերյալ գոյություն ունեցող չափորոշիչները հիմնականում բխում են ԵԽ շրջանակներում ընդունված փաստաթղթերից: Դատական խորհուրդների ստեղծումը առաջարկվել է Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ (2010)12 հանձնարարականով, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի և Վենետիկյան հանձնաժողովի կողմից: Մասնավորապես, Դատական խորհուրդների կազմավորման վերաբերյալ Վենետիկյան հանձնաժողովի կողմից հաստատվել է, որ գոյություն չունի մեկ ընդհանուր մոդել, որին պետք է ներկայիս ժողովրդավարական երկրներում հետևեն: Այս մոտեցումը կիրառելի է այնքան ժամանակ, քանի դեռ դատական խորհուրդը ձևավորվում և գործում է դատական իշխանության անկախ գործունեությունը երաշխավորելու համար:
Դատական խորհրդի անդամների նշանակումը կենտրոնական դեր ունի հաշվետվողականության և հետագա անկախության ապահովման համար: Նշանակման գոյություն ունեցող մոդելները տարբեր են, միևնույն ժամանակ ձևավորվել են ընդհանուր մոտեցումներ: Այսպես, խոսելով կազմի մասին՝ Վենետիկյան հանձնաժողովը բազմիցս նշել է, որ խորհրդի անդամների մեծամասնությունը կամ գերակշիռ մասը պետք է լինեն դատավորներ՝ ընտրված դատավորների կողմից: Իսկ ահա Դատական խորհուրդների եվրոպական ցանցի կողմից հաստատվել է, որ խորհուրդների կազմի վերաբերյալ ընդունված կոնսենսուսը պահանջում է, որ խորհուրդը ունենա համընդգրկուն կազմ, որտեղ մեծամասնություն կկազմեն դատավորները: Վերջիններիս թիվը ոչ մի պարագայում չպետք է պակաս լինի անդամների ընդհանուր թվի 50%-ից: Ցանցի կողմից ընդունվել է, որ խորհուրդների լավագույն մոդելները ընդգրկում են անդամներ իրավաբանական համայնքից, ակադեմիական ոլորտից կամ քաղաքացիական հասարակությունից՝ ունենալով դատական իշխանության թափանցիկությունն ու անկախությունը ապահովելու բավարար լիազորություններ: Ինչի համար անդամների նշանակման մեխանիզմը պետք է այնպիսին լինի, որը կբացառի գործադիր կամ օրենսդիր մարմնի կողմից միջամտությունը, իսկ դատավոր անդամների ընտրությունը կիրականացվի դատավորների կողմից:
Ոչ դատավոր անդամների պարագայում խորհուրդ է տրվում, որ վերջիններս ընտրվեն իրենց կարողությունների, քաղաքացիական հասարակությունում ունեցած դերի հաշվին: Քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությունը խորհուրդների կազմում դիտարկվում է որպես առավելություն: Քաղհասարակության անդամ ներկայացուցիչները, սակայն, պետք է ոլորտում հեղինակություն վայելեն և կարողանան ներկայացնել հասարակ քաղաքացուն և հանրության կարիքները:
Անկախ մասնագիտացումից, խորհրդի անդամները պետք է ընտրվեն կարողությունների, փորձի, դատական գործընթացների ճանաչողության, ինչպես նաև անկախության մշակույթին հարելու չափանիշներով: Սա նշանակում է, որ ոչ դատավոր անդամները հնարավոր է լինեն հայտնի իրավաբաններ, ակադեմիկոսներ, դասախոսներ: Անդամներից պահանջվում է քաղաքական զսպվածություն, ինչպես նաև գործադիր իշխանությունից կատարյալ անկախություն:
Խորհուրդների ոչ դատավոր անդամները չպետք է ընտվեն գործադիր իշխանության կողմից: Չնայած յուրաքանչյուր երկիր ինքը պետք է հավասարակշռի ընտրության ընթացակարգը, այնուհանդերձ ԵԴԽԽ-ն խորհուրդ է տալիս ոչ դատավոր անդամներին նշանակել չքաղաքականացված ընթացակարգով: Եթե ոչ դատավոր անդամները ընտրվում են տվյալ երկրի ազգային ժողովի կողմից, ապա ընտրվող անդամները չպետք է խորհրդարանի անդամ լինեն և պետք է ընտրվեն որակյալ մեծամասնության կողմից՝ ընդդիմության աջակցությամբ և մասնակցությամբ, և որ ամենակարևորն է պետք է ապահովեն հասարակության լայն ներկայացվածությունը:
Դատական իշխանության եվրոպական ցանցը իր հերթին ընդունել է, որ դատական խորհրդի անդամների նշանակումը պետք է այնպիսի համակարգ լինի, որը բացառի գործադիր կամ օրենսդիր մարմնի միջամտությունը: Այս մոտեցումը կարևորվում է նաև տեսական գրականության մեջ: Ընդհանուր առմամբ, անդամների նշանակման հարցում քաղաքական վերահսկողությունը դիտարկվում է որպես անհարգալից մոտեցում և լուրջ խոչընդոտ արդարադատության անկախության համար:
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
2025թ․ հունիսի 24-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով
Կարևոր է, թե ինչպես են իրավասու մարմինները դատավորի անկախության՝ օրենսդրությամբ
Տուրքերի բարձրացումը նպաստել է դատարանների ծանրաբեռնվածության թուլացմանը, հավաստիացնում են Արդարադատության