Վարչական դատարանը բավարարել է ԻՊԱՍ վստահորդի կենսաթոշակի գործով հայցադիմումը
ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի
Այսօր, Երեւանի ընդհանուր իրավասության Էրեբունու նստավայրում շարունակվում էր «Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի» գործով դատական նիստը:
Հիշեցնենք, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանից երկու միլիոն դրամ բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում, դատական ծախսերի փոխհատուցում եւ հրապարակային հերքում: Ըստ Յուրի Խաչատուրովի, 2018-ի հուլիսի 30–ին «Ա1+» հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում, Ստեփան Գրիգորյանը վիրավորել է իր պատիվ ու արժանապատվությունը:
Այսօր դատարանում, Ստեփան Գրիգորյանի շահերի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը պնդեց, որ հայցվորը կոնկրետ եւ որոշակի գործողություններ չի ներկայացրել: Վիճարկվող հարցազրույցում, ըստ պաշտպանի, ներկայացված են ընդհանուր մտահոգություններ, այն մասին, որ ՀՀ իշխանությունները, կոնկրետ պաշտոնական պարտականություններ իրականացնող անձինք, որոշակիորեն թերացել են եւ պատշաճորեն չեն կատարել իրենց պարտականությունները, ինչի կապակցությամբ էլ մտահոգություններ է հայտնել քաղաքագետը, եւ պնդել, որ ԱԱԾ-ն ստուգի իր մտահոգությունների իսկությունը:
Պաշտպանը պնդում է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է մտահոգություններ հայտնել: Իսկ մտահոգություններ հայտնելու համար անձը չի կարող հետապնդվել: Aravot.am-ի հարցին ի պատասխան, Հայկուհի Հարությունյանն ասաց, որ չի ցանկանում այս ամենում քաղաքական ենթատեքստ տեսնել. «Իհարկե, նաեւ անձի արժանապատվության եւ իր անձնական կյանքի պաշտպանությունն իր իրավունքն է, բայց կոնկրետ հանրային գործառույթ իրականացնող անձի համար այդ պաշտպանության շեմն ավելի բարձր է, քան սովորական քաղաքացիների: Նաեւ իրավական պրակտիկան ի պաշտպանություն գործում է խոսքի ազատության օգտին եւ ակնկալիք ունենք, որ դատարանն այդ սկզբունքը կկիրառի եւ կպաշտպանի խոսքի ազատությունը»:
Աղբյուրը՝ https://www.aravot.am
post
ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2025 թվականի հուլիսի 7-ից
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
2025թ․ հունիսի 24-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով