Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Փորձում են անցումային արդարադատությունը խեղաթյուրելով՝ իշխանության նկատմամբ անվստահություն ձևավորել

Factor.am-ի հարցազրույցը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ

Տիկի՛ն Հարությունյան, վարչապետը երկուշաբթի դատական համակարգում բարեփոխումներին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություն կատարելու ժամանակը։ Ձեր կարծիքով՝ այդքան տագնապահարո՞ւյց է իրավիճակն այս համակարգում:

– Կարծում եմ՝ դատական համակարգի և այդ համակարգում խնդիրների, տագնապահարույց վիճակի մասին վկայում են ո՛չ միայն վարչապետի հայտարարության մեջբերումները: Թե՛ հեղափոխությունից առաջ ընկած ժամանակահատվածում, թե՛ անմիջապես դրանից հետո, գոնե որպես քաղհասարակության ներկայացուցիչներ, մենք բազմաթիվ անգամներ ահազանգել ենք առկա խնդիրների վերաբերյալ: Եթե նույնիսկ մեր գնահատականները նախորդ իշխանությունների կողմից համարվել են ոչ արժեհավատ, ապա առնվազն միջազգային կազմակերպությունների պարբերական զեկույցները Հայաստանի դատական համակարգի խնդիրների վերաբերյալ բավարար պիտի լինեին, որ նոր իշխանությունը հետհեղափոխական շրջանում զարկ տար հենց դատական համակարգի բարեփոխումներին:

Վիրահատակա՞ն միջամտությամբ

– Ես ավելի շատ արմատական բառը կօգտագործեի՝ վիրահատականի փոխարեն, որովհետև վիրահատականը ենթադրում է գոյություն ունեցող համակարգում մի մասը փոխարինել կամ շտկել և այլն: Մինչդեռ, իմ գնահատմամբ, ամբողջ համակարգը վերանայելու, կառավարման համակարգի, օրենսդրության և կադրային քաղաքականության առումով լուրջ բարեփոխումների և անելիքների կարիք կա:

– Մեջբերեմ վարչապետ Փաշինյանի խոսքից մեկ հատված. «Ցավոք՝ չեմ կարող երաշխավորել, որ դատական համակարգը չի ենթարկվում ստվերային և ապօրինի ազդեցությունների՝ հիմնականում նախկին կոռուպցիոն համակարգի կողմից, որովհետև այդ երկու համակարգերն իրար կապված են մարդկային, քաղաքական և այլ կապերով»։ Կիսո՞ւմ եք այս կարծիքը և, ըստ Ձեզ, ինչի՞ մասին է ակնարկում վարչապետը:

– Հաշվի առնելով, թե ինչ իրադարձություններից հետո առհասարակ վարչապետը հանդես եկավ դատական համակարգում բարեփոխումների կամ վիրահատական միջամտություններ իրականացնելու մասին հայտարարությամբ, կարծում եմ՝ ուղղակի կարելի է մատնացույց անել նախորդող դատավարությունը և հղում կատարել այդ գործով անցնող մարդկանց: Կարելի է ենթադրել՝ նախկինում ունեցած կապերի հետևանքն է, որ դրսևորվեց այդ գործով, ինչը չէի բացառի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական համակարգը, որպես միասնական մարմին, ավելի ամուր դիրքերից հանդես չեկավ ի պաշտպանություն իրեն, որոշակի մտահոգությունները խորացրեց:

– Անցնենք անցումային արդարադատությանը: Իշխանությունը, կարծես, կատարում է հեղափոխության ժամանակ հնչեցրած խոստումներից մեկը: Մայիսի 24-ին էլ խորհրդարանական լսումներ կան: Ինչ եք կարծում՝ ինչո՞ւ ուշացան անցումային արդարադատության գործիքների մասին խոսակցությունները և, Ձեր գնահատմամբ, ինչպիսի՞ մեխանիզմներ պետք է կիրառվեն Հայաստանում: Դրա դեմ հանդես եկողներն ասում են, որ Հայաստանում դա արդյունավետ չի լինի:

– Անցումային արդարադատությունը, որպես այդպիսին, տարբեր աշխարհամասերում իրականացված մեխանիզմ է: Եվ մենք պետք է իրավական տեսանկյունից հստակ առանձնացնենք տարբեր աշխարհամասերում կիրառված տարբերակները: Հիմնականում այն տարբերակները, որ որպես հիմնավորում օգտագործում են ընդդիմախոսները, ՄԱԿ-ի շրջանակում ձևավորված անցումային արդարադատության հայեցակարգն է, որ կիրառվել և որպես մեխանիզմ ծառայել է այն հասարակություններում, որտեղ տեղի են ունեցել ռազմական կոնֆլիկտներ, մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, որոնք ցեղասպանության եզրույթի ներքո կարող են տեղավորվել: Այս տարբերակը, այս համատեքստը չէ, որ մենք, որպես անցումային արդարադատություն, պատկերացնում ենք Հայաստանի համար: Եվ անձինք, ովքեր հղում են անում այդ մոդելին, փորձում են շեղել կամ խեղաթյուրել պատկերացումները և, երևի թե, գործող իշխանությունների նկատմամբ կարողությունների տեսանկյունից անվստահություն ձևավորել:

Աղբյուրը՝ factor.am

 

post

They are Trying to Establish Distrust towards the Authorities by Distorting the Transitional Justice

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել