Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

«Օրենքի գերակայության խթանումը հետխորհրդային երկրներում պետական և ոչ պետական կառույցների համագործակցության միջոցով»

2019թ. հունիսի 12-14-ը Թբիլիսիում ընթանում է «Օրենքի գերակայության խթանումը հետխորհրդային երկրներում պետական և ոչ պետական կառույցների համագործակցության միջոցով» խորագրով եռօրյա սիմպոզիումը:

Սիմպոզիումին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի շուրջ 40 փորձագետներ:

Միջոցառմանը ներկա է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը, ով մասնակցում է թափանցիկ և հաշվետու կառավարման խթանումը» 2-րդ  խմբի աշխատանքներին:

Յուրաքանչյուր աշխատանքային խումբ ներկայացնելու է առաջարկություններ, որոնք կամփոփվեն զեկույցում:

Հետխորհրդային երկրների մարտահրավերներից մեկը կառավարությունների կողմից թափանցիկության և հաշվետվողականության բարենպաստ միջավայրի ստեղծումն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածության համար: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարևոր դեր են կատարում պետական իշխանության նկատմամբ վերահսկողության իրականացման գործում` խթանելով թափանցիկությունը և հաշվետվողականությունը, վեր հանելով կոռուպցիան և անարդյունավետությունը, ինչը խաթարում է պետական ինստիտուտների աշխատանքը և թուլացնում օրենքի գերակայությունը:

Սիմպոզիումի մասնակիցները քննարկում են, թե այդ կարևոր փոփոխությունների առաջնորդները ինչպես կարող են գործադրել սոցիալական պատասխանատվության մեխանիզմներ և ներգրավվել ավելի ֆորմալ պետական գործընկերություններում, որոնցից է Բաց կառավարման գործընկերությունը` խթանելու հաշվետվողականությունը, թափանցիկությունը և օրենքի գերակայությունը հետխորհրդային երկրների կառավարություններում` արդյունքում նպաստելով Կայուն զարգացման նպատակ 16-ին:

Միջոցառումը կազմակերպվել է «Արդարադատության ոլորտի ուսուցում, հետազոտության և համագործակցության» ծրագրի շրջանակում Հարավային Կարոլինայի «Օրենքի գերակայության համագործակցություն» (ROLC) կենտրոնի և ԱՄՆ պետքարտուղարության Թմրանիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի աջակցությամբ:

INTERESTING POSTS