ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
2019 թվականի մայիսի 8-ին ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում տեղի է ունեցել առաջին նախնական դատական նիստը՝ Կազմակերպության կողմից ՀՀ արդարադատության նախարարության դեմ տեղեկություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի վերաբերյալ ներկայացված գործով:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից 2019 թվականի հունվարի 10-ին հարցում է ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար, ինչպես նաև Ներման հարցերի քննարկման խորհրդատվական հանձնաժողովի նախագահ Արտակ Զեյնալյանին՝ խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները՝
2019 թվականի հունվարի 24-ին ստացված պատասխան գրությամբ Արդարադատության նախարարությունը նշված հարցմանը տվել է պատասխան միայն առաջին կետի մասով, այն էլ՝ մասամբ: Մնացած հարցերի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելը մերժվել է՝ հիմնավորելով, որ «Անձնական տվյալների պաշտպանության», ինչպես նաև «Ներման մասին» ՀՀ օրենքների համաձայն՝ Արդարադատության նախարարությունը ներման խնդրագիր ներկայացրած անձանց տվյալները տրամադրելու իրավասություն չունի, իսկ Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը և արտահայտված դիրքորոշումները հրապարակման ենթակա չեն՝ համաձայն «Ներման հարցերի քննարկման կարգը խորհրդակցական հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի N 782-Ն որոշման համաձայն:
Կազմակերպությունը 2019 թվականի փետրվարի 22-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ՀՀ արդարադատության նախարարությանը տրամադրել հայցվող տեղեկատվությունն ամբողջ ծավալով:
2019 թվականի մայիսի 8-ին կայացած նախնական դատական նիստը հետաձգվեց՝ Արդարադատության նախարարության՝ պատշաճ պատասխանող հանդիսանալու, վերջինիս պատշաճ պատասխանողով փոխարինելու կամ գործով երկրորդ պատասխանող ներգրավվելու հարցը քննարկելու նպատակով:
post
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
2025թ․ հունիսի 24-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով
Կարևոր է, թե ինչպես են իրավասու մարմինները դատավորի անկախության՝ օրենսդրությամբ
Տուրքերի բարձրացումը նպաստել է դատարանների ծանրաբեռնվածության թուլացմանը, հավաստիացնում են Արդարադատության