
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արցախից բռնի տեղահանված հայերի նկատմամբ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի վերաբերյալ
Գալա ԹՎ-ի եթերում հեռարձակվող «Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը և փաստաբան Գևորգ Գյոզալյանն անդրադարձել են դատաիրավական համակարգում առկա խնդիրներին:
Հայկուհի Հարությունյանի գնահատմամբ դատաիրավական բարեփոխումների թեման այդքան էլ շատ չի արծարծվում, բայց դա կարևորագույն առանցքն է` հեղափոխական հասարակության զարգացման արժեքները ամրագրելու համար:
Ըստ Հ. Հարությունյանի` հեղափոխությունը դեռևս դատաիրավական համակարգին չի հասել:
Հ. Հարությունյանի նշմամբ, եթե անդրադառնանք համակարգային փոփոխություններին, բնականաբար տեսանելի է, որ այս մեկ տարի տևած հետհեղափոխական ժամանակահատվածում իրավական տեսանկյունից գրեթե որևէ փոփոխություն չի իրականացվել, և ոլորտին առնչվող քաղաքականությունը ըստ էության որպես համակարգին կառավարող ինստիտուցիոնալ բազա որևէ փոփոխության չի ենթարկվել:
Ինչպես տեսնում ենք, ոլորտում ավելի շատ տարածվածություն է գտնում ինքնագործունեությունը, այսինքն՝ անկախությունը ընկալվել է ոչ թե որպես մասնագիտական կարողության և գործող իրավական համակարգի շրջանակներում իրավունքի գերակայությանը համապատասխան որոշումների կայացում, այլ դրսևորվում է ինքնավարություն, որը չի բխում ՀՀ քաղաքացու շահերից:
Այս համատեքստում ակնկալել, որ նման համակարգի առկայության պարագայում, առանց արմատական փոփոխությունների, հնարավոր է ապահովել տնտեսական հեղափոխություն, անիրատեսական է:
Հարցազրույցը ամբողջությամբ՝

Արցախից բռնի տեղահանված հայերի նկատմամբ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի վերաբերյալ

Մարտի 17-ին Երևանում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, ՄԱԿ-ի