Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Կարծիք խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների վերաբերյալ

Կարծիքը պատրաստվել և ներկայացվել է Խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի գծով  ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին 2018թ.-ի դեկտեմբերին: Մասնավորապես, ներկայացվել է կազմակերպության գործունեության ընթացքում խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքներին առնչվող խնդիրների և խախտումների վերաբերյալ փաստեր: Ներկայացված կարծիքում տեղ են գտել 2015թ. հունիսին «Էլեկտրիկ Երևան» շարժման, 2016թ. հուլիսի 17-31,  ինչպես նաև 2018թ ապրիլի 16-23 Հայաստանի Հանրապետությունում […]

ԻՊԱՍ նախագահը դիմել է ՀՀ ոստիկանապետ

2016 թվականի հունվարի 26-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին խնդրելով տեղեկատվություն տրամադրել հունվարի 21-ին Բաղրամյան 26 հասցեում ծառայություն իրականացնող ոստիկանների վերաբերյալ: Գրությանը կից ներկայացվել է տեղեկանք, վերոնշյալ ոստիկանների լուսանկարներով: Հիշեցնենք, որ հունվարի 21-ին կազմակերպության նախագահ Հ. Հարությունյանը Բաղրամյան պողոտայի դիմացի հատվածից երթուղային տաքսուց նկատել է ՀՀ […]

Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի համակարգող հանձնաժողովի հայտարարությունը

Մենք՝ քաղաքացիական համերաշխության պլատֆորմի համակարգող հանձնաժողովի անդամներս խիստ մտահոգված ենք 2018 թվականի դեկտեմբերի 6-7-ը ընկած ժամանակահատվածում Միլանում տեղի ունեցած հասարակական կազմակերպություններին ԵԱՀԿ նախարարական կոմիտեի բացման և փակման նիստերին մասնակցելու հնարավորությունից զրկելու, ինչպես նաև այդ նիստերի առցանց հեռարձակումը չտրամադրելու փաստով: Առաջին անգամ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին չընձեռվեց վերոնշյալ նիստերին մասնակցելու հնարավորություն, որը խախտում է նախկինում որդեգրած ԵԱՀԿ […]