Ավագյանն ընդդեմ Հայաստանի: ՄԻԵԴ-ը ճանաչել է ցմահ ազատազրկման դատապարտված անձի արդար դատաքննության իրավունքի խախտումը
2018 թվականի նոյեմբերի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել Ավագյանն ընդդեմ Հայաստանի գործով: ՄԻԵԴ-ը ճանաչել է ցմահ ազատազրկման դատապարտված Խ. Ավագյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը հետևյալ փաստական հանգամանքների համատեքստում ու հիմնավորումներով: Դիմումատուն՝ Խ. Ավագյանը, սույն գործով նշել է, որ ՀՀ ներպետական դատարաններում գործի քննության ժամանակ զրկված է եղել փորձագետներին հարցաքննելու և տրված փորձագիտական […]
ԵԱՀԿ նախարարական համաժովին զուգընթաց քաղաքացիական հասարակության կոնֆերանս
2018 թվականի դեկտեմբերի 5-ին Միլանում տեղի է ունեցել ԵԱՀԿ 25-րդ նախարարական համաժողովը: Համաժողովին զուգահեռ կայացել է նաև ԵԱՀԿ քաղաքացիական հասարակության կենֆերանսը, որի ընթացքում ներկայացվել է ԵԱՀԿ մարնիններին, գործադիր և քաղաքական կուսակցություններին ուղղված առաջարկություններ: Միջոցառման ընթացքում քաղաքացիական հասարակության կողմից ընդունված փաստաթղթերն ուղղված էին հասարակական կազմակերպությունների ձայնը ԵԱՀԿ-ի կողմից ավելի լսելի դարձնելուն, ինչպես նաև ապահովելու ՀԿ-ների մասնակցություն […]
ԻՊԱՍ դիտարկումները Մայրապետյանն ընդդեմ Հայաստանի գործի առնչությամբ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ներկայացնում է Մայրապետյանն ընդդեմ Հայաստանի գործի առնչությամբ կազմակերպության դիտարկումները: ԻՊԱՍ դիտարկումներ Մայրապետյանն ընդդեմ Հայաստանի գործի առնչությամբ
Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է
Դեկտեմբերի 10-ին ամբողջ աշխարհը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը։ 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, և 1950 թվականից Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ դեկտեմբերի 10-ը սկսեցին նշել որպես մարդու իրավունքների միջազգային օր: Մարդու իրավունքների հռչակագիրը այն հիմնական փասաթուղթն է, որում առաջին անգամ ամրագրվեցին մարդու եւ […]
ԻՊԱՍ-ի կարծիքը «Հասարակական կազմակերպությունների» մասին ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծով սահմանված ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ
2014 թվականին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն հանդես էր եկել կարծիքով՝ ուղղված նույն թվականին նախատեսված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Կազմակերպությունը վերստին հաստատում է իր դիրքորոշումը, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի, 3-րդ մասի 2-րդ կետի փոփոխությունները հակասում են միավորումների ազատության վերահսկողության համաչափության պահանջներին և հանդիսանում է միջամտություն […]
Քննարկում «Իրավապահ մարմինների գործունեության սկզբունքները ժողովրդավարական և իրավական պետությունում» թեմայով
2018թ.-ի նոյեմբերի 20-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը, ներկայացրել է իր դիտարկումներն «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին ՀՀ օրենքի» փոփոխությունների անհրաժեշտությունը քննարկման ներքո: Ըստ Հայկուհի Հարությունյանի՝ քաղաքացու համար գործող օրենսդրության շրջանակներում օրենքը պաշտպանության որևէ միջոց, մեխանիզմ չի նախատեսում: Առաջնայինը պետության հնարավոր միջամտության համար անձի պաշտպանության հնարավորություններ ստեղծելն է: Եթե անձը ստացել է քրեական […]
Սարի թաղում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշումը բողոքարկվել է դատարան
2018թ. նոյեմբերի 17-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն բողոք է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ 2016թ.-ի հուլիսի 29-ին «Սարի Թաղ» թաղամասում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ տուժած անձանց վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված թիվ 61205016 քրեական գործով վարույթը կասեցնելու հատուկ քննչական ծառայության որոշման և բողոքը մերժելու մասին ՀՀ գլխավոր դատախազության կողմից կայացված որոշումների […]
Սևծովյան տարածաշրջանի հասարակական կազմակերպությունների 11-րդ ֆորումը «Կառուցել ավելի կայուն քաղաքացիական հասարակություն» խորագրով
2018 թվականի նոյեմբերի 12-14-ը Բրյուսելում անցկացվում է Սևծովյան տարածաշրջանի հասարակական կազմակերպությունների 11-րդ ֆորումը «Կառուցել ավելի կայուն քաղաքացիական հասարակություն» խորագրով, որի հիմնական նպատակն է ուշադրության առարկա դարձնել Սևծովյան Համագործակցությունը, քաղաքացիական հասարակության կողմից կյանքի կոչած ավանդները, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանում քաղաքացիական հասարակության կայունության աճը: Ֆորումին մասնակցել և ելույթով է հանդես եկել նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ […]
ԻՊԱՍ-ը 32 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ 2016թ.-ի հուլիսի 17-30 տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ստանձնել է 2016 թվականի հուլիսի 17-30-ը տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների հետևանքով տուժած քաղաքացիների, լրագրողների իրավական պաշտպանությունը: 2016 թվականի հուլիսի 17-30 տեղի ունեցած ինքնաբուխ հավաքներն ու երթերն ուղեկցվել են մարդու իրավունքների խախտումներով՝ ոստիկանության ծառայողների և քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից բռնություններ են կիրառվել քաղաքացիների նկատմամբ: 2016 թվականի հուլիսի 20-ին և […]