Հայաստանը վտանգավոր իրավիճակում է՝ գտնվելով ավտորիտար և ժողովրդավարական երկրների արանքում. Հասմիկ Հարությունյան
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին
2018թ. հոկտեմբերի 3-ի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (նախագահությամբ դատավոր Երվանդ Խունդկարյանի) որոշում է կայացրել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից ներկայացված թիվ ՎԴ/1031/05/16 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.05.2018թ. որոշման դեմ ներկայացված հայցը մերժելու մասին:
Կազմակերպությունը 2016թ.-ի փետրվարին դիմել էր ՀՀ Ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել Բաղրամյան 26 հասցեում ծառայողական պարտականություն իրականացնող ոստիկանների վերաբերյալ տվյալները: 2016թ.-ի հունվարի 21-ին ծառայողական պարտականություն իրականացնող ոստիկանները շղթա են կազմել և անօրինական կարգով հեռացրել կազմակերպության նախագահ Հ. Հարությունյանին:
2016 թվականի փետրվարի 5-ին ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը մերժել էր կազմակերպությանը տրամադրել տեղեկատվություն ծառայություն իրականացնող ոստիկանների վերաբերյալ՝ հաշվի առնելով այն, որ լուսանկաներում պատկերված ոստիկանների նկատմամբ իրականացվում է ծառայողական քննություն:
2016 թվականի ապրիլի 4-ին ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը տեղեկացրել է, որ վերոնշյալ ոստիկանների նկատմամբ հարուցված ծառայողական քննությունն ավարտված է՝ կրկին մերժելով տեղեկատվություն տրամադրելու պահանջը:
2016թ. դեկտեմբերի 28-ին Վարչական դատարանը մերժել է հայցադիմումը՝ գտնելով, որ ծառայողական պարտականություն իրականացնող ոստիկանների վերաբերյալ տեղեկատվությունը ակնհայտորեն հանդիսանում են աշխատողի անձնական տվյալներ, և դրանք հնարավորություն կտան նույնականացնել նշված ոստիկաններին:
2018թ.-ի մայիսի 11-ին Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է վերաքննիչ բողոքը անփոփոխ թողնելով վարչական դատարանի 28.12.2016թ.-ի որոշումը:
ՀՀ Վերաքննիչ դատարանի դեմ բերված վճռաբեկ բողոքի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ թեև բողոք բերած անձը որպես բողոքի հիմք մատնանշել է նաև օրենքի միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի էական նշանակություն ուենալու հանգամանքը, սակայն բողոքում բացակայում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պայմաններից որևէ մեկի առկայության հիմնավորումները:
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին
«Փաստացի մեկ նամակի միջոցով կարևորագույն պաշտոններ զբաղեցնող անձինք իրենց լիազորությունները
«Մի վնասիր սկզբունքը կարևոր է։ Ոչ մեկս էլ չենք ուզում
«Ցավալի և մտահոգիչ է, որ Ադրբեջանը ծանուցել է Կարմիր Խաչի