ՔՀԿ-ների հայտարարությունը ԶՊՄԿ կողմից իր նախկին աշխատակիցների դեմ ներկայացված դատական հայցի վերաբերյալ
Մենք` քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, հայտնում ենք մեր խորը մտահոգությունը Հայաստանում SLAPP
Զեկույցը պատրաստվել է 2016 թվականի փետրվարից 2017 թվականի նոյեմբեր ամիսների ընթացքում «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակի Public Adminstration International (London)-ի և «Եվրոպական սահմանադրական իրավունքի կենտրոնի» հետ համատեղ ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի հիմնական փորձագետ է հանդիսացել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը:
Սույն վերլուծական հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում 2016 մայիս-դեկտեմբեր ամիսներին իրականացված արդարադատության որակի և ոլորտի ծառայությունների մատուցման ընթացակարգերի լայնամասշտաբ հետազոտության և գնահատման ընդհանրական արդյունքները, որպես արդարադատության մոնիթորինգի արդյունքներ:
Այն նպատակ ունի ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում արդարադատության ինստիտուտների գործունեությունից հանրության ակնկալիքներն ու կարիքները, շեշտադրել արդարադատության համակարգի բարեփոխումների ամենաարդիական ու առաջնային հիմնախնդիրները, թե մասնագիտական, թե՛ համակարգի շահառու հանդիսացող և այդ ծառայություններից ուղղակիորեն օգտվող քաղաքացիների մատնանշմամբ:
Հաշվետվությունը կառուցված է արդարդատության որակի և արդարադատության ինստիտուտների, մասնավորապես՝ դատարանների գործունեության հանրային ընկալման և միաժամանակ մասնագիտական գնահատականների համադրման արդյունքների վրա: Կարևորվել է նաև, թե ինչպես են արդարադատության որակական հատկանիշները ընկալվում արդարադատությունն իրականացնողների /ծառայություն մատուցողների/ կողմից, թե’ ինչպես են վերջիններս դրսևորում իրենց օրենքը կիրառելիս և մասնագիտական պարտականություններն իրականացնելիս:
Արդարադատության մոնիթորինգը ներառել է հետևյալ հիմնական ոլորտները.
«Արդարադատության ոլորտի վերաբերյալ հանրության կարիքները եվ ակնկալիքները Հայաստանում» զեկույց
Մենք` քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, հայտնում ենք մեր խորը մտահոգությունը Հայաստանում SLAPP
2025թ․ մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ Ազգային
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2022 թվականի երկրորդ կիսամյակի,
Սույն հետազոտությունն ամփոփում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2023 թվականի