Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Վտանգավորությունը հանցանք կատարած անձի համար մշտական բնութագրիչ չէ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հաստատվել է, որ վտանգավորությունը հանցանք կատարած անձի համար մշտական բնութագրիչ չէ : Այդ իսկ պատճառով, անձի վտանգավորության հարցը քննարկելիս անհրաժեշտ է ստուգել, արդյոք հանցանք կատարելու պահին նրան բնորոշ վտանգավորության գործոնը շարունակական է, թե ոչ:

Նույն մոտեցումը գործում է նաև հանցածին կարիքների գնահատման դեպքում, քանի որ երկուսի պարագայում էլ ժամանակի ընթացքում հնարավոր են փոփոխություններ: Ինչը նշանակում է, որ որոշակի ժամանակահատվածում անձի ռիսկայնության գնահատականը հնարավոր է չհամապատասխանի մեկ այլ ժամանակահատվածում նրա մոտ առկա ռիսկայնության աստիճանին:

Հետևաբար, անհրաժեշտ է որոշակի պարբերականությամբ գնահատել անձի ռիսկայնության աստիճանը: Ավելին, հանցագործները պատժվում են այն հանցանքների համար, որոնք նրանք արդեն կատարել են, այլ ոչ թե այն հավանական հանցագործությունների համար, որոնք հնարավոր է ինչ-որ մի օր կատարվեն դատապարտված անձի կողմից:

Ցմահների մասով՝ երկարաժամկետ ազատազրկումը անխուսափելիորեն հանգեցնում է ազատազրկվածի ֆիզիկական, զգայական ու մտավոր կարողությունների խաթարման: Այն դեպքում, երբ երկարաժամկետ ազատազրկումը ուղեկցվում է պատժի պլանավորման ու հոգեբանական միջամտության ծրագրերի բացակայությամբ, ապա հասարակություն վերադարձն ու վերասոցիալականացումը դառնում են գրեթե անհնար: Նման իրավիճակը պահանջում է երկար ժամկետով պատժի կրման, պատիժ կրողների համար իրենց կարգավիճակից բխող երաշխիքների, պատժի կրման ժամկետը նվազեցնելու ու ռեժիմը փոխելու օրենսդրական հիմքերի հստակ ամրագրում, ինչպես նաև պրակտիկայում այդ ամենը կիրառելի դարձնելու արդյունավետ մեխանիզմների առկայություն:

Առանց ազատ արձակվելու հույսի ցմահ դատապարտյալը բանտի դինամիկ անվտանգությանը քիչ ուշադրություն է դարձնում: Քանի որ բանտի վարչակազմի հիմնական խնդիրներից մեկը բանտում վերահսկողության որոշակի մակարդակ պահպանելն է՝ որպես անվտանգության երաշխիք:

Դինամիկ անվտանգությունը նշանակում է նաև դատապարտյալների հետ դրական փոխահարաբերությունների ձևավորում, ինչը ադմինիստրացիայի վրա լրացուցիչ պարտականություններ է դնում: Մասնավորապես՝ ազատազրկվածներից յուրաքանչյուրին անհատական մոտեցում ցույց տալ, օժանդակել անձնական խնդիրների հարցում, բովանդակային խոսակցությունների վարում և այլն:

Այս գործընթացում, եթե դատապարտյալը գիտակցի, որ դրական վարքագիծը իր համար որևէ արդյունք չի տա, ապա դինամիկ անվտանգության ապահովումը կդառնա անհնար:

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ իրավաբան Հասմիկ Հարությունյան

Աղբյուրը՝ www.armdaily.am

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել