Ներկայացվել է ՏՀԶԿ(OECD) Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ փուլի վերաբերյալ զեկույցը
2018 թվականի հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի խմբի անդամների այցը Հայաստանի Հանրապետություն:
Այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպել են ՀՀ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Այցի ընթացքում ներկայացվել է ՏՀԶԿ Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ փուլի վերաբերյալ զեկույցը, ինչպես նաև քննարկվել են հետագա քայլերը:
Հանդիպմանը մասնակցել է նաև «Իրավունքների պաշտպանության առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ դեռևս 2018 թվականի փետրվար մասին ԻՊԱՍ-ի կողմից ՏՀԶԿ-ին ներկայացվել էր դատական համակարգի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն:
Հարկ է նշել, որ ԻՊԱՍ-ի կողմից ներկայացված վերլուծությունն ու վեր հանված խնդիրները տեղ են գտել ՏՀԶԿ զեկույցի մեջ, ինչի կապակցությամբ ՀՀ իշխանություններին ներկայացվել են համապատասխան առաջարկություններ, հանձնարարականներ:
Այսօրվա հանդիպմանը ԻՊԱՍ-ի ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը ներկայացրել է զեկույցի մեջ տեղ գտած հիմնական խնդիրները՝ կապված դատական իշխանության հետ։
Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Բարձրագույն դատական խորհրդի կազմին, անդամների ընտրությանն ու գործունեությանը, ներկայացվել են դատավորների նշանակման, կարգապահական պատասխանատվության ինստիուտների օրենսդրական և պրակտիկ խնդիրները:
ԻՊԱՍ-ի ներկայացուցիչը առաջարկ է ներկայացրել նաև ՀՀ ԱՆ դատական իրավական բարեփոխումների 2018-2023 թթ. ծրագիրը նորովի քննարկման առարկա դարձնել՝ հաշվի առնելով քաղաքական վերջին փոփոխությունները:

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգությունն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի թիմը նոյեմբերի 28–29-ը մասնակցեց Երևանում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ

Արցախից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության թեման՝ միջազգային հարթակներում Նոյեմբերի