Հայաստանը վտանգավոր իրավիճակում է՝ գտնվելով ավտորիտար և ժողովրդավարական երկրների արանքում. Հասմիկ Հարությունյան
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին
2017թ.-ի մայիսի 4-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն դիմել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, բողոքարկելու թիվ Վարչական դատարանի կողմից կայացված Թիվ ՎԴ/1043/05/16 որոշումը նյութական և դատավարական նորմերի խախտման հիմքով:
Վարչական դատարանը վճիռ է կայացրել մերժել Հայկուհի Հարությունյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության: Դատարանը գտել է, որ հիմնավոր է չէ հայցվորի փաստարկն առ այն, որ տվյալ իրադրությունում տեղի է ունեցել ազատ տեղաշարժվելու իր իրավունքի նկատմամբ ոչ իրավաչափ միջամտություն: Դատարանի համոզմամբ կիրառված սահմանափակումները եղել են հիմնավորված, տվյալ դեպքում ոստիկանության ծառայողների կողմից չի դրսևորվել նաև կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, խտրական վերաբերմունքից զերծ մնալու հայցվորի իրավունքների նկատմամբ ոչ իրավաչափ միջամտություն:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի հունվարի 21-ին կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանը Բաղրամյան պողոտայի դիմացի հատվածից երթուղային տաքսուց նկատել է ՀՀ Նախագահի նստավայրի մուտքի հատվածում հավաքված մոտ 12 ոստիկանների և խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների չորս ծնողների:
Հ. Հարությունյանը մոտեցել է ծնողներին, որոշ ժամանակ անց մոտ 10-12 ոստիկաններ շղթա են կազմել Հ. Հարությունյանի ուղղությամբ նրան հեռացնելով իր կանգնած վայրից և արգելել փողոցի՝ հանրային համարվող տարածքում, որտեղով քայլում էին այլ քաղաքացիները, տեղաշարժվել:
Ի պատասխան Հ. Հարությունյանի պահանջին, որ թույլ տան իրեն դուրս գալ ոստիկանական շղթայից, ոստիկանները թույլ չեն տվել, այլ ծիծաղելով և ծաղրելով շարունակել են քայլել նրա ուղղությամբ:
Ոստիկանները չեն նախազգուշացրել Հ. Հարությունյանին ուժի կիրառման մասին, չեն պարզաբանել, թե նրա որ գործողություններն են պատճառ հանդիսացել ուժ կիրառելու և տարածքից հեռացնելու համար և չեն ներկայացրել որևէ իրավական հիմնավորում:
Կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ և գրություններ է ուղարկել Հատուկ քննչական ծառայություն և ՀՀ ոստիկանություն՝ պահանջելով արձանագրել տեղի ունեցած խախտումները, իրավական գնահատական տալ դրանց և իրավախախտներին պատասխանատվության ենթարկել:
Կազմակերպությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան խնդրելով ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները, որոնք դրսևորվել են այդ թվում՝ հացվորի կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու, նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից, խտրական վերաբերմունքից զերծ մնալու իրավունքների խախտման ձևով:
post
HAYKUHI HARUTYUNYAN AGAINST RA POLICE ON THE RECOGNITION OF THE POLICE ACTIVITIES ILLEGAL
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին
«Փաստացի մեկ նամակի միջոցով կարևորագույն պաշտոններ զբաղեցնող անձինք իրենց լիազորությունները
«Մի վնասիր սկզբունքը կարևոր է։ Ոչ մեկս էլ չենք ուզում
«Ցավալի և մտահոգիչ է, որ Ադրբեջանը ծանուցել է Կարմիր Խաչի