Հատուկ քննչական ծառայությունը կասեցրել է 2016թ. հուլիսի 29-ին ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործը
2018թ.-ի սեպտեմբերի 24-ին Հատուկ քննչական ծառայության կողմից ստացված գրության համաձայն՝ 2016 թվականի հուլիսի 29-ին Երևան քաղաքի «Սարի Թաղ» թաղամասում անհայտ անձանց կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառված բռնությունների մասով հարուցված քրեական գործը կասեցվել է:
Ըստ Հատուկ քննչական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության՝ քրեական գործի վարույթը կասեցվել է «որպես մեղադրյալ անձը հայտնի չլինելու» պատճառաբանությամբ:
Միաժամանակ ՀՔԾ-ն ներկայացրել է, որ շարունակվում է դեպքերի բոլոր հանգամանքներոը, ինչպես նաև հանցանք կատարած մյուս անձնաց ինքնությունները պարզելու և քննությանը ներկայացնելուն ուղղված անհրաժեշտ քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները:
Տեղեկացնենք, որ Թիվ 61206016 քրեական գործը հարուցվել էր 2016թ. հուլիսի 29-ին Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած հավաքների ընթացքում քաղաքացիների նկատմամբ գործադրած բռնության փաստի առթիվ:
Մամուլի և ականատեսների հաղորդած տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիների նկատմամբ բռնությունները կիրառել էին քաղաքացիական հագուստով ոստիկանները կամ ոստիկանության հովոնավորությամբ գործող անձինք:
Այնուամենայնիվ, վարույթն իրականացնող մարմինը շուրջ երկու տարի չկարողացավ բացահայտել հանցանք կատարած անձանց ինքնությունը:

Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի

2026թ․ փետրվարի 3-ին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել է տեսանյութ,

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում քաղաքացիական և