Հայաստանը վտանգավոր իրավիճակում է՝ գտնվելով ավտորիտար և ժողովրդավարական երկրների արանքում. Հասմիկ Հարությունյան
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին
2018թ. հուլիսի 1-ից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը գործընկեր կազմակերպությունների և փաստաբանական գրասենյակների հետ համատեղ «Հանուն Ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի ապրիլյան խաղաղ ցույցերի մասնակիցներին իրավական աջակցության և արդյունավետ պաշտպանության միջոցների ապահովում» ծրագիրը:
Ծրագրի հիմնական նպատակն է իրավական աջակցություն տրամադրել ՀՀ-ում 2018թ. ապրիլին կայացած խաղաղ ցույցերի ժամանակ բռնության ենթարկված անձանց:
Մասնավորապես, ծրագրի շրջանակներում կիրականացվի 2018 թվականի ապրիլյան դեպքերի ժամանակ բռնության ենթարկված քաղաքացիների ներպետական պաշտպանության միջոցների, ինչպես նաև կոնվենցիոնալ մեխանիզմների կիրարկում:
Թվով 19 անձանց վերաբերյալ գանգատներ կներկայացվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կոնվենցիայի մի շարք հոդվածների խախտումների հիմքով:
Ծրագրի շրջանակներում 2018 թվականի ապրիլի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում խոշտանգումների և այլ անօրինական գործողությունների արդյունքում տուժած քաղաքացիներին իրավական աջակցություն կցուցաբերվի 41 քրեական և 14 վարչական վարույթի շրջանակներում:
Կազմակերպության կողմից կպատրաստվի նաև մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաշվետվություն:
Գործընկեր կազմակերպություններ
«Հելսինկյան քաղաքացիական Ասմբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպություն
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպություն
Փաստաբանական գրասենյակներ
«Օրենքի ուժով» փաստաբանական գրասենյակ
«Մեժլումյան Պետրոսյան» փաստաբանական գրասենյակ
Փաստաբան Արա Ղարագյոզյան
post
https://prwb.am/2018/08/01/2018/
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին
«Փաստացի մեկ նամակի միջոցով կարևորագույն պաշտոններ զբաղեցնող անձինք իրենց լիազորությունները
«Մի վնասիր սկզբունքը կարևոր է։ Ոչ մեկս էլ չենք ուզում
«Ցավալի և մտահոգիչ է, որ Ադրբեջանը ծանուցել է Կարմիր Խաչի