ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին 2018թ.հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը, անդրադառնալով իրենց առջև ծառացած խնդիրներին, առաձնանցնում է, որ ավելի քան տասը տարվա գործունեության ընթացքում այն չափով չի խոչընդոտվել իրենց գործունեությունը, որքան 2016թ. Քաղաքական հնչեղություն ստացած դեպքերի կապակցությամբ, երբ դիտորդներին չէին թույլ տալիս հանդիպել կալանավորված անձանց հետ:
Այդ միտումը շարունակվում է մինչ օրս և տարածվում նաև մյուս գործերի վրա:
«Գործնական տարբերություններ մենք դեռ չենք տեսել, բացի հայտարարություններից»,- ասում է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը՝ անդրադառնալով թավշյա հեղափոխությունից հետո ՔԿՀ-ներում տարվող աշխատանքներին:
Նա ասում է որ որևէ ՔԿՀ հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ սանհանգույցները իսկական պատուհաս են:
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը, անդրադառնալով ազատազրկված կանանց իրավունքներին, ասում է, որ Աբովյանի ՔԿՀ-ում կալանքի տակ է 4 անչափահաս երեխայի մայր, այն դեպքում, երբ օրենքով կալանքը չպետք է իրականացվեր: Երեխաների խնամակալության հարցը մինչ այժմ լուծված չէ:
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանն էլ նշում է, որ չնայած օրենսդրական փոփոխություններին պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված, միևնույն է, կան բովանդակային խնդիրներ:
«Անկախ հանձնաժողովների ինստիտուտը վերացվել է, բայց նույն խնդիրները գերակայում են»,-ասաց Հարությունյանը:
post
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
2025թ․ հունիսի 24-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով
Կարևոր է, թե ինչպես են իրավասու մարմինները դատավորի անկախության՝ օրենսդրությամբ
Տուրքերի բարձրացումը նպաստել է դատարանների ծանրաբեռնվածության թուլացմանը, հավաստիացնում են Արդարադատության