Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Վահագն Ղումաշյան (2016թ. հուլիսյան դեպքեր)

Դադարեցվել է Վահագն Ղումաշյանի նկատմամբ քրեական հետապնդումը 2018թ. հունիսի 22-ին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել դադարացնել Հիմնադիր խորհրդարանի աջակից Վահագն Ղումաշյանի նկատմամբ դեռևս 2016թ. հուլիսի 30-ից ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Վահագն Ղումաշյանը մեղադրվում էր 2016թ. հուլիսի 29-ին Սարի Թաղում զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ, […]

Հասմիկ Հարությունյանը ընտրվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ

2018թ.-ի հուլիսի 12-ին տեղի ունեցած ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի աշխատանքային նիստի ժամանակ կայացել է նոր նախագահի ընտրություն: Խմբի նախագահ է ընտրվել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը: Տեղեկացնենք, որ Հասմիկ Հարությունյանը կազմակերպության կողմից խմբում ընդգրկվել է 2013 թվականի հունվարից: Հ. Հարությունյանը մշտապես […]