Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Լ. Մ.ի գործով բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից բերված վերաքննիչ բողոքը

2018 թվականի մայիսի 22-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել թիվ ՎԴ/9578/05/13 վարչական գործով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժելու և ՀՀ վարչական դատարանի վճիռն անփոփոխ թողնելու մասին որոշում:

Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարել ՀՀ վարչական դատարանի եզրահանգումն առ այն, որ վիճարկվող որոշումները «չեն պարունակում բավարար հիմնավորումներ, ինչը նշանակում է, որ դրանք ընդունվել են օրենքի խախտմամբ և միաժամանակ դրանցով ոչ իրավաչափ միջամտություն է տեղի ունեցել հայցվորի իրավունքներին»:

Տեղեկացնենք, որ 2013 թ.-ի  հոկտեմբերի 23-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն հայց էր ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննությունների գործակալության վերափորձաքննության բաժնի և Երևանի թիվ 4 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի Լ. Մ.-ին հաշմանդամ երեխա չճանաչելու որոշումները ամբողջությամբ վերացնելու /անվավեր ճանաչելու/ պահանջով: Գործով որպես երրորդ անձ ներգրավված է եղել ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Լ. Մ.-ը վաղ հասակում ստացել էր գլխուղեղի ծանր վնասվածք, որի պատճառով երեխայի մոտ առաջացել էին առողջական ծանր խնդիրներ՝ մեծ ազդեցություն ունենալով նրա կենսագործունեության վրա:  2003-2011թթ. ընթացքում երեխան ներկայացված է եղել բժշկական փորձաքննությունների, որոնց հիման վրա ստացել էր «հաշմանդամ երեխա» կարգավիճակ՝ յուրաքանչյուր անգամ երկու տարի ժամկետով:

2013թ.-ին հուլիսի 13-ին նոր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում Լ. Մ.-ը թիվ Երևանի թիվ 4 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի 1614 որոշմամբ հաշմանդամ երեխա չէր ճանաչվել: Վերափորձաքննության արդյունքում բժշկասոցիալական փորձաքննության գործակալության  կողմից հաստատվել էր, թե իբր երեխան լիովին առողջ է, և որոշում էր կայացվել նրան հաշմանդամության կարգ չտալու վերաբերյալ:

2017թ. մայիսի 22-ի վճռով Վարչական դատարանը որոշում էր կայացրել հայցը բավարարել և անվավեր ճանաչել բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի և գործակալության որոշումները՝ հաստատելով, որ դրանք չեն պարունակում բավարար հիմնավորումներ, ինչը նշանակում է, որ դրանք ընդունվել են օրենքի խախտմամբ և միաժամանակ դրանցով ոչ իրավաչափ միջամտություն է տեղի ունեցել հայցվորի իրավունքներին: Ավելին, հանձնաժողովի վարույթի տեղի և ժամանակի մասին հայցվորի օրինական ներկայացուցչի ծանուցված լինելու մասին ևս որևէ պատշաճ ապացույց չի ներկայացվել, ինչի հիման վրա դատարանը փաստել է, որ Հանձնաժողովի որոշման մասով խախտվել է նաև հայցվոր կողմի լսված լինելու իրավունքը, որպիսի իրողությունը նույնպես վկայում է Հանձնաժողովի որոշման ոչ իրավաչափ լինելու մասին:

Վարչական դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկակսոցիալական փորձաքննության գործակալության մանկական մասնագիտացված բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովի կողմից:

INTERESTING POSTS

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն