Հայտարարություն աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ
Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, մտահոգություն ենք հայտնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հեղինակած «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Ի կատարումն նախորդ կառավարության հանձնարարականի՝ դեռևս 2017թ․ մշակվել է մի նախագիծ, որն, ըստ հեղինակների, միտված է գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների վարչական բեռի թեթևացմանը, սակայն գործնականում չի լուծում այդ խնդիրը, փոխարենը վատթարացնում […]