Ալիևը կհամարձակվի՞ մերժել Թրամփին
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի գնահատմամբ՝
Խ. Ավագյանը 2008 թվականին 2 անձի սպանության համար դատապարտվել է ցմահ ազատազրկման: ՀՀ ներպետական դատարաններում Ավագյանի մեղքի հաստատումը հիմնվել է տուժողների հարազատների և հարևանների ցուցմունքների, ինչպես նաև փորձագիտական եզարակացությունների վրա: Դատարանների կողմից, սակայն, վերջնականորեն չի պարզվել և ապացուցվել անձանց մահվան պատճառը:
2009 թվականի դեկտեմբերի 28-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ աջակցությամբ գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ Խ. Ավագյանի իրավունքների խախտման վերավերյալ:
Դիմումատուն ՄԻԵԴ գանգատի հիմքում դրել է այն հանգամանքը, որ ներպետական դատարաններում գործի քննության ժամանակ զրկված է եղել փորձագետներին հարցաքննելու և տրված փորձագիտական եզրակացությունները վիճարկելու հնարավորությունից, ինչը մեղքի հաստատման համար վճռորոշ դեր է ունեցել: Դիմումատուին նման հնարավորությունից զրկելը հանգեցրել է վերջինիս՝ Կոնվեցիայի 6.1 և 6.3 հոդվածներով նախատեսված իրավունքների խախտմանը:
2016 թվականի մայիսի 24-ի որոշմամբ ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է Ավագյանն ընդդեմ Հայաստանի գործը և հարցեր ուղղել ՀՀ Կառավարությանը:
Մանրամասն՝ hudoc.echr.coe.i
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի գնահատմամբ՝
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2023 թվականի նոյեմբերի 15-ից
2025 թ. հուլիսի 17-ին կազմակերպել ենք քննարկում՝ «ՀՀ Երևան քաղաքի
ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի