Ոստիկանությունն ազատ է արձակել Դավիթ Պետրոսյանին․ շտապօգնության բժիշկը հրաժարվել է արձանագրել նրա վնասվածքները
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժնից ազատ են արձակել ակտիվիստ, Դավիթ Պետրոսյանին, ով այսօր բերման էր ենթարկվել կառավարության 3-րդ շենքի մոտից ։ Նրա փաստաբան Արաքս Մելքոնյանը նշեց, որ թեև հրավիրել են շտապօգնության մեքենա, սակայն շտապօգնության բժիշկ Խորեն Ալեքսանյանը հրաժարվել է Դավիթ Պետրոսյանի վանսավածքներն արձանագրել և բավարավել է միայն «սևագրության մեջ» նշումներով։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան կառավարության 3-րդ շենքի մոտ ոստիկանությունը ուժ կիրառեց և բերման ենթարկեց Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընդվզող տասնյակ ցուցարարների։ Նրանք որոշել էին շրջափակել շենքը, արգելափակել աշխատողների մուտքը այնտեղ՝ կոչ անելով գործադուլ։
Արաքս Մելքոնյանը պահանջել է արձանագրել Դավիթ Պետրոսյանի վնասվածքները, սակայն շտապօգնության բժիշկն ասել է, որ հետագայում ինքը դա կարձանագրի «մաքրագիր տարբերակում»։ Փաստաբանը նշում է, որ կան վնասվածքներ Դավիթ Պետրոսյանի սրունքների, բազկի վերին հատվածում։ Արաքս Մելքոնյանը համապատասխան լուսանկարներ ունի, սակայն Դավիթի խնդրանքով չենք հրապարակում։ Դավիթին հարցաքննել են որպես զանգվածային անկարգություններով հարուցված գործով վկա։

Կարակալպակ ակտիվիստ Դաուլետմուրատ Տաժիմուրատովի նկատմամբ կայացված դատավճի վերաբերյալ «Իրավունքների պաշտպանություն

Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից ապրիլի 30-ին Երևանում ներկայացվեցին

Հայաստանյան շուրջ 3 տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ ապրիլի 30-ին բաց նամակով