Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Հայտարարություն Դավիթ Պետրոսյանին հետապնդման ենթարկելու վերաբերյալ  

2018թ. ապրիլի 19-ին, ժամը 17:00-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի բակում մոտ 15-20 անձանց կողմից հարձակման է ենթարկվել փաստաբան Արաքս Մելքոնյանը և շարժման մասնակից Դավիթ Պետրոսյանը: Դավիթ Պետրոսյանը ստացել է մարմնական տարբեր վնասվածքներ, որի հետևանքով բժիշկները նրան չեն թույլատրել հեռանալ հիվանդանոցից և պարտավորացրել են ստանալ անհհրաժեշտ բժշկական օգնություն: Փաստաբան Արաքս  Մելքոնյանը ոտքի շրջանում ստացել է […]

Հաշվետվություն 2018 թվականի ապրիլի 13-20-ը խաղաղ հավաքների ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների մասին

Հաշվետվությունը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից: Հաշվետվության մեջ անդրադարձ է կատարվել 2018 թվականի ապրիլի 13-20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում ընթացող ժողովրդական շարժման ժամանակ ոստիկանության կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին: Տեղեկատվությունը հիմնվում է կազմակերպության իրավաբան-փաստաբաններ Հայկուհի Հարությունյանի և Արաքս Մելքոնյանի կողմից ոստիկանության բաժիններ անմիջական այցերի արդյունքների վրա: Հաշվետվություն 2018 թվականի ապրիլի 13-20-ը խաղաղ հավաքների ընթացքում տեղի […]

ԺՀՄԻԳ տնօրենը կոչ է անում Հայաստանի իշխանություններին պաշտպանել խաղաղ հավաքի իրավունքը

ԵԱՀԿ Ժողովրդական հաստատությունների ու մարդու իրավունքների (ԺՀՄԻԳ) գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սյոլրուն Գիսլադյոտիրը կոչ է արել Հայաստանի իշխանություններին պաշտպանել և ապահովել խաղաղ հավաքների իրավունքը Հայաստանում, մինչ բողոքի ցույցերը շարունակվում են: «Բոլոր մարդիկ հիմնարար իրավունք ունեն խաղաղ հավաքների միջոցով արտահայտել իրենց կարծիքը», – ասել է ԺՀՄԻԳ տնօրենը: – «Իրավապահները ոչ միայն պետք է ձեռնպահ մնան խաղաղ հավաքների […]

Հարձակվել են “Իմ քայլը” շարժման մասնակից Դավիթ Պետրոսյանի և փաստաբան Արաքս Մելքոնյանի վրա

2018թ. ապրիլի 19-ին, ժամը 17:00-ի սահմաններում  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի բակում մոտ 15 անձանց կողմից հարձակման է ենթարկվել #”Իմ քայլը” շարժման մասնակից Դավիթ Պետրոսյանը: Անհայտ անձիք վերջինիս ենթարկել են բռնության: Տեղեկացնենք, որ բռնության արդյունքում ոտքի շրջանում վնասվածք է ստացել նաև Դավիթ Պետրոսյանի փաստաբան Արաքս Մելքոնյանը: Դավիթ Պետրոսյանը գտնվել է հիվանդանոցում, որտեղ բուժզննում է անցել դեռևս […]

Ոստիկանությունն ազատ է արձակել Դավիթ Պետրոսյանին․ շտապօգնության բժիշկը հրաժարվել է արձանագրել նրա վնասվածքները

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժնից ազատ են արձակել ակտիվիստ, Դավիթ Պետրոսյանին, ով այսօր բերման էր ենթարկվել կառավարության 3-րդ շենքի մոտից ։ Նրա փաստաբան Արաքս Մելքոնյանը նշեց, որ թեև հրավիրել են շտապօգնության մեքենա, սակայն շտապօգնության բժիշկ Խորեն Ալեքսանյանը հրաժարվել է Դավիթ Պետրոսյանի վանսավածքներն արձանագրել և բավարավել է միայն «սևագրության մեջ» նշումներով։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան կառավարության 3-րդ շենքի մոտ ոստիկանությունը […]