Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Հաղորդում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից

2018 թվականի ապրիլի 17-ին առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում ոստիկանության Մասիվի բաժին բերման է ենթարկվել հավաքի մասնակից Դավիթ Պետրոսյանը, անմիջապես նրան այցելել է ԻՊԱՍ իրավաբան, փաստաբան Արաքս Մելքոնյանը, մոտավորապես ժամը 12:00-ի դրությամբ բոլոր անհրաժեշտ գործողությունները ավարտվել են, սակայն բերման ենթարկված Դավիթ Պետրոսյանը և նրա փաստաբան Արաքս Մելքոնյանը շարունակում են հարկադրաբար մնալ Մասիվի ոստիկանության բաժնում, քանի որ վերջիններիս […]

Բողոքների ալիքներ Հայաստանում

Իշխանությունները պետք է զերծ մնան խաղաղ հավաքներին միջամտելու փորձերից  Ուրբաթ օրվանից Հայաստանի մայրաքաղաք Երևանում ընթանում են բողոքի ցույցեր, որոնք կազմակերպվել են Հայաստանի նախկին նախագահի, ով արդեն երկու ժամկետ պաշտոնավարել է նախագահի պաշտոնում, վարչապետ դառնալու փաստի կապակցությամբ: Ազգային ժողովը պատրաստվում է ընտրել երկրի վարչապետին և նախագահ Սերժ Սարգսյանը իշխող հանրապետական կուսակցության թեկնածուն է: Երևանում ընթացող ցույցերը […]

ՔՀԿ-երը շարունակում են իրենց մտահոգությունն արտահայտել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից Ա. Ղուկասյանի գանգատի քննության հապաղելու կապակցությամբ

13 ապրիլի, 2018թ.                                                                       ք. Երևան Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները շարունակում են իրենց խիստ մտահոգությունն արտահայտել «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդման փաստի, ներպետական և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից գործի քննության ընթացքի առնչությամբ: 2017 թվականի փետրվարին 23-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը գրանցել է Անդրեաս Ղուկասյանի գանգատը և քննության առաջնահերթություն է տվել […]