
Դատարանը պարտավորեցրել է ՄՍԾ-ին ԻՊԱՍ-ի վստահորդին հատուցել ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված նյութական վնասը
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փաստաբան Նինա Հակոբյանի վստահորդը նախկինում
2017թ. հոկտեմբերի 13-ին ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է որոշում մերժել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ, SOS ինտերնետային հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը:
Վճռաբեկ դատարանը գտել է, որ բողոքում ներկայացված փաստարկները բավարար չեն դատական սխալի առկայությունը և գործի ելքի վրա դրա ազդեցությունը հիմնավորված համարելու համար:
Վճռաբեկ բողոքում ներկայացվել էին ստորադաս դատարանների կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի խախտումները: Մասնավորապես՝ բողոքաբերները պնդել էին, որ ստորադաս դատարաները թույլ են տվել հետևյալ սխալները.
Ավելին՝ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ հայցվորների կողմից որպես վիրավորական գնահատված արտահայտությունների վիրավորական բնույթն ու իմաստը դատարանում չի ներկայացվել, դրա վերաբերյալ որևէ բացատրություն չի տրամադրվել, իսկ ՀՀ Վերաքննիչ դատարանը առհասարակ այդ արտահայտություններին չի անդրադարձել:
ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը անտեսել է այն հանգամանքը, որ առաջին ատյանի դատարանը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, հայցվորների փոխարեն այս փաստի ապացուցման պատասխանատվությունը ևս վերցրել է իր վրա, և ապացուցված համարել, որ նշված արտահայտությունները կոնկրետ վերաբերում են հայցվորներին:
Տեղեկացնենք, որ SOS ինտերնետային հաղորդաշարի գործով փաստաբան Հ. Հարությունյանը դիմել էր ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան, բողոքարկելու թիվ ԵԱՔԴ/2551/02/15 գործով դատարանի որոշումը՝ ոստիկանության ներկայացուցիչներ Արթուր Մադաթյանի և Սերգեյ Զաքարյանի հայցի բավարարման և հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու մասով, նյութական և դատավարական իրավունքի խախտման հիմքով:
Վերաքննիչ դատարանը, մերժել է բողոքը, գտնելով, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բազմակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվ է հետազոտել և պատշաճ գնահատականի է արժանացրել գործում առկա բոլոր ապացույցները:
ՀՀ Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրահանգման, որ Վ. Գայֆեջյանն իր կատարած արտահայտություններով հայցվորներ Արթուր Մադաթյանի և Սերգեյ Զաքարյանի հեղինակությունը նսեմացնելու և նրանց նվաստացնելու դիտավորություն է ունեցել և տեսանյութը տարածվել է ոստիկանության ծառայողներին վարկաբեկելու և նրանց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու նպատակով:
Հիշեցնենք, որ 2015թ. հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ Ոստիկանության և ՀՀ ոստիկանության ծառայողներ Արթուր Ռաֆիկի Մադաթյանի և Սերգեյ Սերյոժայի Զաքարյանի հայց են ներկայացրել ընդդեմ ՏՕՏ ինտերնետային շոուի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի՝ հաղորդման 11-րդ թողարկման ընթացքում հրապարակայնորեն արտահայտած վիրավորանքի համար անձին քաղաքացիական պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Վիճարկվող թողարկման ժամանակ անդրադարձ է եղել նախագահական նստավայրի դիմաց բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողների ու ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպին:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փաստաբան Նինա Հակոբյանի վստահորդը նախկինում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը,

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն և գործընկեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունները

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում քրեական