«Արտահայտվելու և Հավաքների ազատության խթանումը քաղաքացիական հասարակության ներսում»
2017 թվականի հուլիսի 21-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի ունեցավ կոնֆերանս «Արտահայտվելու և Հավաքների ազատության խթանումը քաղաքացիական հասարակության ներսում» թեմայով։
Կոնֆերանսը կազմակերպվել է GLOBAL FOCUS և Civic Initiatives Support Center կազմակերպությունների կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ հետ համագործակցությամբ ՀԿ-ների Սևծովյան ֆորումի շրջանակներում։Կոնֆերանսին մասնակցում են տարածաշրջանի մոտ 10 երկրներից ժամանած իրավապաշտպաններ, ակտիվիստներ և փորձագետներ։
Կոնֆերանսին են մասնակցել նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ աշխատակիցները:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են տարածաշրջանի առանձին երկրներում հավաքների և արտահայտվելու իրավունքների պաշտպանության առկա վիճակը, խնդիրներն ու ռիսկերը։
Որպես կոնֆերանսի ամփոփում՝ նախատեսվում է տարածաշրջանում Մարդու իրավունքների վերաբերյալ հատուկ բանաձևի ընդունում։
post
“Promotion of Freedom of Expression and Freedom of Assembly within Civil Society Organizations”

Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի

2026թ․ փետրվարի 3-ին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել է տեսանյութ,

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում քաղաքացիական և