Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Համակարգային անպատժելիությունը՝ որպես մարտահրավեր

2017թ. հուլիսի 18-ին տեղի ունեցավ, «Համակարգային անպատժելիությունը՝ որպես մարտահրավեր քրեական արդարադատությանը» խորագրով հանրային քննարկումը:

Հանդիպմանը մասնակցում էին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ովքեր իրենց գնահատականները տվեցին  Հայաստանում քրեական արդարադատություն իրականացման, իրավունքի սահմանափակման, ամբաստանյալների նկատմամբ բռնությունների, փաստաբանների գործունեությանը խոչընդոտելու, դատարանների և դատավորների անկախության վերաբերյալ:

Քննարկմանը իր խոսքով հանդես եկավ նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ՝ Հայկուհի Հարությունյանը:

Հայկուհի Հարությունյանը իր ելույթում տեղեկացրեց, որ  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից ներկայացվել է վերջին շրջանում «Սասնա Ծռեր» խմբի գործողությունների և դրան շաղկապված իրադարձությունների մասնակիցների, մասնավորապես փաստաբանների նկատմամբ տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկանքը:

Նրա խոսքով՝ դատավարությունների ժամանակ փաստաբանների զննության երևույթը, ինչպես նաև ամբաստանյալների փաստաբաններին պատասխանատվության ենթարկելը և դատական նիստերի դահլիճից հեռացնելը գնահատվել է, որպես  մարդու իրավունքների խախտում միջազգային ստանդարտների համատեքստում:

«Ես պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ իրավաչափության տեսանկյունից փաստաբանների զննությունը, որը իրականացվում է չի համապատասխանում միջազգային ստանդարտներին և հանդիսանում է կոպիտ խախտում: Այսինքն՝ մեր օրենսդրությունը,  մասնավորապես՝ դատական օրենսգիրքը, որը սահմանում է ընդհանուր կարգով, անվտագության տեսանկյունից այդ զննության իրականացման գործընթացը, որևէ մասնավորեցում չունի ժամանակակից տեխնիկայի օգտագործման, նման զննության իրականացնելու մասով:»-ասաց Հ. Հարությունյանը:

Ըստ նրա՝ զննությունը բացի քրեական դատավարությունից, որը տվյալ իրավիճակում կիրառելի չէ, սահմանվում է վարչական վարույթի հետ կապված և դեռևս պգտագործվում է ԽՍՀՄ տարիներին գործող օրենսդրությունը, որը որևէ ընթացակարգ չունի:

Իրավապաշտպանի խոսքով՝ տեղեկանքում ներկայացվել է նաև այլ պետությունների փորձը կոնկրետ դատական անվտանգության տեսնկյունից նման զննության իրականացման մասով, ինչպես նաև հենց վկայակոչված օդանավակայանում իրականացված նման զննության իրավական հիմքերը, որը Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնարարականով իրականացվող գործընթաց է և ունի շատ հստակ և մանրամասն ընթացակարգ:

Բոլոր այն դեպքերում, երբ պետությունը իրականացնում է տվյալ տեսակի գործառույթ իր գործակալների միջոցով, բայց այդ ընթացակարգը հստակ և մանրամասն կանոնակարգված չէ, ապա դա չի կարող որպես երևույթ համարվել իրավաչափ:

«Կազմակերպությունը իր պատրաստակամություն է հայտնել աջակցել բոլոր այն փաստաբաններին ում իրավունքները խախտվել են և նրանց շահերը ներկայացնել բոլոր ներպետական և միջազգային ատյաններում-սահմանափակեց իր խոսքը Հայկուհի Հարությունյանը:

 

 

Տեղեկանքը ամբողջությամբ՝  Տեղեկանք Մարդու իրավունքների և արդարադատության ճգնաժամը Հայաստանում 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին

 

post

SYSTEMATIC IMPUNITY AS A CHALLENGE

INTERESTING POSTS

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն