Հրապարակվեց SOS ինտերնետային հաղորդաշարի գործով ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը
2017թ. հունիսի 28-ին, ժամը 12:30-ին ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հրապարակեց որոշում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ, SOS ինտերնետային հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ:
Դատարանը որոշում կայացրեց մերժել ներկայացված վերաքննիչ բողոքը և ուժի մեջ թողնել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017թ. մարտի 14-ի թիվ ԵԱՔԴ/2551/02/15 վճիռը:
Վերաքննիչ դատարանը, գտել է, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բազմակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվ է հետազոտել և պատշաճ գնահատականի է արժանացրել գործում առկա բոլոր ապացույցները:
ՀՀ Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրահանգման, որ Վ. Գայֆեջյանն իր կատարած արտահայտություններով հայցվորներ Արթուր Մադաթյանի և Սերգեյ Զաքարյանի հեղինակությունը նսեմացնելու և նրանց նվաստացնելու դիտավորություն է ունեցել և տեսանյութը տարածվել է ոստիկանության ծառայողներին վարկաբեկելու և նրանց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու նպատակով:
Հիշեցնենք, որ SOS ինտերնետային հաղորդաշարի գործով փաստաբան Հ. Հարությունյանը դիմել էր ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան, բողոքարկելու թիվ ԵԱՔԴ/2551/02/15 գործով դատարանի որոշումը՝ ոստիկանության ներկայացուցիչներ Արթուր Մադաթյանի և Սերգեյ Զաքարյանի հայցի բավարարման և հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու մասով, նյութական և դատավարական իրավունքի խախտման հիմքով:
2015թ. հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ Ոստիկանության և ՀՀ ոստիկանության ծառայողներ Արթուր Ռաֆիկի Մադաթյանի և Սերգեյ Սերյոժայի Զաքարյանի հայց են ներկայացրել ընդդեմ ՏՕՏ ինտերնետային շոուի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի՝ հաղորդման 11-րդ թողարկման ընթացքում հրապարակայնորեն արտահայտած վիրավորանքի համար անձին քաղաքացիական պատասխանատվության ենթարկելու պահանջով:
post
The Decision of the RA Civil Court of Appeals on the Case of SOS program was published

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ծրագրերի համակարգող Աննա Մելիքյանը մասնակցել

Արցախից բռնի տեղահանված հայերի նկատմամբ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի վերաբերյալ

Մարտի 17-ին Երևանում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը