Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Հայ լրագրողների նկատմամբ բռնությունների վերաբերյալ 3 գործ՝ ՄԻԵԴ-ում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանի տեղեկացմամբ՝ հուլիսյան դեպքերի հետ կապված այս պահին երեք լրագրողի անհատական գործ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից գրանցված է: Տիկին Հարությունյանը վստահեցրեց, որ դրանց մի մասը քիչ ավելի ուշ կուղարկվի ՄԻԵԴ՝ հասկանալուց հետո, թե ՀՔԾ-ի կողմից ինչ ընթացք են գործերը ստանում:

 

«Մեդիա կենտրոնում» «Լրագրողների անվտանգությունն ու մասնագիտական գործունեության խոչընդոտները. հայաստանյան զարգացումներ» թեմայով հրավիրված քննարկմանը Հայկուհի Հարությունյանը մտահոգություն հայտնեց, որ լրագրողների նկատմամբ կատարվածը հիմնականում կրում է դիտավորյալ և համակարգված բնույթ. «Դրանք տեղի են ունենում ոստիկանության իմացությամբ: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ հուլիսյան զարգացումներից հետո քննության ընթացքում ևս լրագրողները վկայակոչել են դեպքեր, երբ ոստիկանությունը շարունակել է իրենց նկատմամբ բռնության գործադրումը, սպառնալիքները:

 

Եղել են դեպքեր, որ հենց գործատուն հնարավորություն չի տվել լրագրողներին շարունակել բողոքարկման ընթացքը: Վարքագիծ է դրսևորվել նաև, որ լրագրողն ինքն է հրաժարվել ընթացք տալ, ինչն ավելի մեծ ծավալով դրսևորվեց հենց հուլիսյան դեպքերից հետո, երբ լրագրողները, ովքեր 2015-ի «Էլեկտրիկ Երևանի» դեպքերի ժամանակ տուժել էին, ուղղակի վստահություն չունեին և չցանկացան ընդգրկվել այդ գործընթացների մեջ, որ հետո հասնեն ՄԻԵԴ»:

 

Փաստաբան Արա Ղազարյանը փաստեց, թե ունենք խախտում, բայց չունենք հետևանք, ինչն արդեն ցույց է տալիս, որ կա խտրական վերաբերմունք լրագրողների նկատմամբ, որը գրավում է միջազգային ատյանների ուշադրությունը. «Հարուցված են քրեական գործեր, քննություն կատարվում է, բայց երկու տարին հատում է այն ողջամտության ժամկետը, որ պահանջվում է, ուստի մեր հայացքը պետք է հղենք դեպի միջազգային դատարան:Լրագրողների նկատմամբ կատարված բռնություններն առերևույթ կատարված իրավախախտումներ են, և դրանց բացահայտումը շատ արագ պիտի կատարվեր: Երկու տարի ունենալ 20-ից ավելի դեպք և ունենալ 4 դատական ակտ, որը տուգանքով է ավարտվել, բայց ունենալ 15-17-ից ավելի գործեր, որ դեռ նախաքննության փուլում են և միայն մեկ կամ երկու քննչական գործողություն, բնականաբար, բավարար չէ»:

 

Այն դիտարկմանը՝ կարծես թե ՄԻԵԴ-ը չի ցանկանում քննել լրագրողների նկատմամբ բռնության և մասնագիտական գործունեության խոչընդոտումների մասին գործեր, պարոն Ղազարյանն արձագանքեց. «Մի քանի դեպքերով, այդ թվում նաև «Էլեկտրիկ Երևանի» գործերով, համակարգված ընթանում է գործընթացը: Հուսով եմ՝ շուտով ՄԻԵԴ-ը կանդրադառնա այդ գանգատներին»: Արա Ղազարյանի համոզմամբ՝ մեծ բացթողում կա լրագրողական համայնքում այն առումով, որ չունեն արհմիություն, քանի որ այդ դեպքում աշխատանքային իրավունքները պաշտպանված կլինեին, կարող էին համախմբել նաև պաշտպանության միջոցները:

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրաչյա Պալյանը հայտնեց, որ ՄԻՊ-ը բազմիցս հանդես է եկել լրագրողների դեմ բռնությունները դատապարտող հայտարարություններով. «Հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ ՄԻՊ-ն արտահերթ հրապարակային զեկույցով է հանդես եկել, որտեղ հստակ գնահատական է տրված ոստիկանության ծառայողների, քաղաքացիական հագուստով անձանց կողմից լրագրողների նկատմամբ իրականացված բռնությունների վերաբերյալ»:

 

«Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանի դիտարկմամբ՝ ցավոք, դինամիկան բացասական է. «Մենք ամեն օր ենք խոչընդոտների առաջ կանգնում: Օրինակ՝ հաճախ մեզ տանում են ուղղակի որպես պրեսս տուր, մենք գնում ենք ուղղակի այն վայրը, որտեղ նախագահը եղել է կամ լինելու է. բուն ընթացքը չի լուսաբանվում ու նկարահանվում: Գուցե դրա պատճառն այն է, որ ամեն պատահական մարդ լրատվական ծառայությունում աշխատում է և չի իմանում՝ իր հիմնական պարտականությունները որոնք են»: Լրագրող Թեհմինե Ենոքյանը, որը ներգրավված է երկու դատական գործերում՝ դեկտեմբերի 2-ի և «Էլեկտրիկ Երևանի» գործերում, աբսուրդ համարեց այն, որ դատարանը պահանջում է, որպեսզի իրենք ապացուցեն, որ իրենց ոստիկանություն տանող անձը եղել է ոստիկան. «Ստացվում է՝ ոստիկանության մարմինը ոստիկանին չի ճանաչում: Կամ՝ ՀՀ վարչական դատարանը չորս ամիսը մեկ է նիստ նշանակում, մինչդեռ մյուս գործերով գոնե ամիսը մեկ կամ 40 օրը մեկ նիստ նշանակվում է»: Տեղեկացնենք նաև, որ որպես բանախոս քննարկմանը հրավիրված էր նաև ՀՀ ոստիկանությունից ներկայացուցիչ, սակայն նրանք հրաժարվել են մասնակցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/06/22/893288/

 

post

THREE CASES IN ECHR ON THE VIOLENCE AGAINST ARMENIAN JOURNALISTS

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել